Կարծիք

12.11.2015 14:53


Սաղ էս Սահմանադրությունն է մեղավոր...

Սաղ էս Սահմանադրությունն է մեղավոր...

Մի ամիս առաջ ԴԱՀԿ-ից բողոքում էի, որ առանց ծանուցման՝ կալանք են դնում հաշվի վրա, էն դեպքում, երբ ՃՈ-ն խախտման ծանուցում էլ չի ուղարկել, հետո պարզվեց, որ ՃՈ-ն 2014թ. մայիսին ծանուցումն ուղարկել էր, ուղղակի ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության «Հատուկ կապ» ծառայությունից, իբր, 2 անգամ բերել են ծանուցումը, տանը մարդ չի եղել (ինչը բացառվում է, որովհետև մեր տանը միշտ մարդ կա), ու, մի խոսքով, 1.5 տարի հետո որոշել են հաշիվս կալանքի տակ դնել: Ու չնայած էսքան ժամանակ ոչ մի ծանուցում չեմ ստացել ո՛չ ՃՈ-ից, ո՛չ ԴԱՀԿ-ից, էսօր որոշել էի վճարել, որովհետև վերջերս ՃՈ պետի տեղակալի հետ զրույցում, ով ինքն էր տեսել գրառումս ու զանգել էր՝ պարզաբանելու խնդիրը, պարզվեց, որ 2014թ.-ին խախտումն, իրոք, արել եմ, ուղղակի հետո մեքենայի անվանափոխության պատճառով չեմ տեսնում դրա արձանագրությունը: Որոշեցի բողոքարկել Հատուկ կապի դեմ, պարզվեց, որ 2014թ. մայիսի 23-ից պայմանագիրը ոստիկանությունը խզել է իրանց հետ, դրա համար էլ երևի մայիսի 30-ին արդեն հարկ չեն համարել ծանուցումը բերեն, ու նշել են, որ տանը մարդ չկա: Քանի որ խախտումն իմն էր, ԴԱՀԿ-ի 2500 դրամի համար ամիսներով չէի ուզում քաշքշուկի մեջ ընկնել: Ու էսօր որոշեցի վճարել, պարզվեց, որ եթե կալանքը դրվում է 7500-ի չափով, նույն չափով կալանք են դնում ոչ թե մի հաշվի, այլ բոլոր հաշիվների վրա, այսինքն՝ եթե ես ունեմ 3 հաշիվ տարբեր բանկերում, կալանքը դնում են 7500x3=22.500-ի չափով:
Կայֆ ա, չէ՞:
Սաղ էս Սահմանադրությունն է մեղավոր, դրա համար են փոխում, որ էլ սենց խնդիրներ չունենանք))):

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը