Կարծիք

11.11.2015 13:57


Հըլը մի հատ վե՛ր կացեք, տեսեք՝ ով է եկել...

Հըլը մի հատ վե՛ր կացեք, տեսեք՝ ով է եկել...

2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական փուլում ՀՀԿ-ականներն իրենց նախագահի թեկնածուի հետ` շքախմբով, հայտնվում են մի հեռավոր գյուղում:
Դե, առանց Հրանուշի ինչ շքախումբ (նա միշտ «թառած» է իր կուսակցության ղեկավարի ուսին):
Ինչևէ, մտնում են մի հալիվորի տուն:
Էս «թագավորական» այցին երկար ժամանակ ռեակցիա տվող չի լինում. պառավն ու բիձեն, ոնց նստած էին, էդպես էլ նստած մնում են` հայացքները լրիվ ուրիշ կողմ, մտքերի մեջ: Կարծես՝ իրենց տուն իսկի մարդ էլ չի մտել...
Անհարմար վիճակը «շտկելու» գործն անմիջապես իր վրա է վերցնում Հրանուշը.
-Հըլը մի հատ վե՛ր կացեք, տեսեք՝ ով է եկել...մեր նախագահն է եկել ձեր տուն, հըլը տեսե՛ք՝ ով է էկել. ինչ եք սուսուփուս նստել. բա մի հատ հարգանքով, պատվով դիմավորեք...Լա՛վ իմացեք՝ մեր հայրենիքը շենացնելու ենք, մեր հողն ու ջուրը դարեդար պահելու ենք,- ձեռքերը տարածելով ու տանտերերին աթոռից բարձրանալու նշան անելով` բարձր, ուրախ ու տոնական ձայնով բղավում է Հրանուշը:
Պառավի ու բիձու վրա ոչ մի ներգործություն չեն թողնում Հրանուշի հայրենասիրական բացականչությունները...
Ինչ դիրքով նստած էին՝ այդ դիրքով էլ մնում են...
Հիմա էս սահմանադրական քարոզարշավի ժամանակ հետաքրքիր է՝ ինչո՞վ են գայթակղելու նման հալիվորներին, որ վերջիններս գոնե թեթևակի զգան ու տեսնեն, որ իրենց գյուղ կամ իրենց տուն ինչ-որ մարդիկ են մտել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը