Կարծիք

29.10.2015 15:46


Հավելյալ կեղծիքի մեխանիզմ են ստեղծում

Հավելյալ կեղծիքի մեխանիզմ են ստեղծում

Հայաստանում նույնականացման քարտ ունի մոտավորապես 500 000 քաղաքացի, որից միայն նույնականացման քարտ ունի 180 000 քաղաքացի, իսկ անձնագիր ու նույնականացման քարտ՝ մոտ 320 000 քաղաքացի:
Հիմա հանրաքվեից մոտ 40 օր առաջ հանրապետականներն օրենք են փոխում, որ իբրև քաղաքացիները կարողանան ընտրություն կատարեն, եթե նույնականացման քարտ ունեն, բայց խնդիրն այն է, որ կա զրո վստահություն իշխանության նման քայլի հանդեպ, որովհետև վերահսկողության գրեթե ձև չկա, իսկ նույնականացման քարտով կարող են տարբեր տեղեր ընտրել, նույնիսկ կնիք դնելու հնարավորություն չկա:
Դեռ 2014-ի հուլիսին վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որ էս հարցը լուծեն, բայց մինչև հիմա չեն լուծել ու դրա փոխարեն բերել օրենքում սենց փոփոխություն են կատարում:
Վերջին պահին հասկացել են, որ չեն կարողանում այո-ն ապահովեն, դրա համար մի հատ էլ հավելյալ կեղծիքի մեխանիզմ են ստեղծում: Հա, ի դեպ, արգումենտը, թե քաղաքացիների իրավունքը պաշտպանելու համար են փոխում, չի անցնում, որովհետև վարչապետի աշխատանքային խումբը 1 տարի ոչ մի բան չի արել այդ ուղղությամբ, հիմա նոր կեղծիքի տեղ են գտել ու հիշել քաղաքացու մասին:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը