Կարծիք

19.10.2015 22:06


Հարությունյանը հաստատել է ակնհայտը

Հարությունյանը հաստատել է ակնհայտը

«Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանը շարունակելու է թե՝ ոչ: Սերժ Սարգսյանն իշխանության ղեկավար է, որն այսօր իշխանություն է վայելում երկրում, իշխանության գլուխն է և, եթե այդ նույն կուսակցությունը հաջողի հաջորդ խորհրդարանական ընտրություններին ստանալ մեծամասնություն, իհարկե: Եթե Սերժ Սարգսյանը շարունակի մնալ կուսակցության ղեկավար, բնականաբար, նա կշարունակի շատ մեծ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական զարգացումների վրա: Եթե այդպես չլինի, օրինակ, իշխանությունը ձևավորվի կոալիցիոն, իրավիճակը կարող է էապես փոխվել, եթե մեր կուսակցությունը՝ Հանրապետականը չհաղթի, արմատապես կարող է իրավիճակը փոխվել... »- Դավիթ Հարությունյան:

Չէի ասի, որ Ֆրեյդն այստեղ աշխատել է, պարզապես, Հարությունյանը հաստատել է ակնհայտը: Դավիթ Հարությունյանը չի ժխտել Սերժ Սարգսյանի կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարումը, չի նշել նրա քաղաքականությունից դուրս գալու մասին, հակառակը նա հաստատել է, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է իշխանության կենտրոնացումը սեփական ձեռքերում՝ «նա կշարունակի շատ մեծ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական զարգացումների վրա», այսպես կոչված, նոր «խորհրդարանական» կառավարման համակարգի պայմաններում:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը