Կարծիք

19.10.2015 12:22


Ինչի՞ պետք է ապացուցեմ մի բան, որը չեմ արել (լուսանկար)

Ինչի՞ պետք է ապացուցեմ մի բան, որը չեմ արել (լուսանկար)

Արդեն ինչքան ժամանակ է՝ բոլորը բողոքում են ՃՈ-Կարմիր գծեր-ԴԱՀԿ շղթայի գործունեությունից, երբ կամ խախտում ես անում, պատշաճ ծանուցում չես ստանում ու որոշ ժամանակ հետո հայտնաբերում ես, որ հաշիվներդ կալանքի տակ են, կամ էլ ավելի վատ՝ վերջում հայտնաբերում ես, որ կալանքն էլ ընդհանրապես քո խախտման համար չի, ու սխալվել են. ուրիշ մեքենայի փոխարեն քեզ են տուգանում։

Մի շաբաթ կլինի՝ ամենօրյա ռեժիմով զանգում էի բանկ, ՃՈ, ԴԱՀԿ ու քաղաքապետարան, էսօր վերջապես կծիկը սկսեց բացվել, չնայած, վերջում պարզվեց, որ մեկ է՝ ես պետք է անձամբ գնամ ԴԱՀԿ, ժամերով հերթ կանգնեմ ու ապացուցեմ, որ ես ճիշտ եմ, ու ինձ ոչ մի ծանուցում չի եկել, ՃՈ ու քաղաքապետարանի կայքերում էլ առցանց հարցումները ցույց են տալիս, որ ոչ մի խախտում կամ չվճարված տուգանք չունեմ։ Էս էլ ապացույցները՝ սքրինշոթի տեսքով։
Հիմա գլխավոր հարցը՝ ինչի՞ ես պետք է իմ բան ու գործը թողեմ, աշխատանքից կտրվեմ, գնամ ժամերով կամ գուցե օրերով ապացուցեմ մի բան, որը չեմ արել։

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից


Այս խորագրի վերջին նյութերը