Մեկնաբանություն

06.02.2011 13:31


Վարչապետը որ Տիգրան Սարգսյանը չլիներ՝ պեդոֆիլն էլ նրա խորհրդականը չէր լինի

Վարչապետը որ Տիգրան Սարգսյանը չլիներ՝ պեդոֆիլն էլ նրա խորհրդականը չէր լինի

Երբ տեղեկացա այն մասին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը կասկածվում է պեդոֆիլյայի (մանկապղծության) մեջ՝ հիշեցի Լեո Տաքսիլի «Սրբազան ավազակաորջը» ստեղծագործությունը, ուր ներկայացված էր կաթոլիկ եկեղեցու ներսում առկա հոռի բարքերն ու եկեղեցական սպասավորների այլասերվածությունը։

Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը, կառավարությունը գլխավորելուց զատ, մի քիչ էլ «տերտերություն» է անում Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմում՝ տխրահռչակ Նավասարդ Կճոյանի ընկերակցությամբ։

Վարչապետը սիրում է հանրությանը ներկայանալ որպես բարեպաշտ ու աստվածավախ մարդ։ Եվ ահա այդ «աստվածավախի» ու «բարեպաշտի» կողքին հայտնվել էր պեդոֆիլը, ով ի պաշտոնե տարատեսակ խորհուրդներ է տվել Տ. Սարգսյանին։

Հետաքրքիր է, թե ի՞նչ թեմաներով են պարբերաբար մտքեր փոխանակել Սերոբն ու  «Հայկական աշխարհի» ճարտարապետը, և իր խորհրդականի ասածների հատկապես ո՞ր մասն է ընկալել ու կյանքի կոչել մեր «տիրացուն»։

Չեմ ուզում հավատալ այն տարածված լուրերին, որ Տիգրան Սարգսյանը նույնպես պեդոֆիլ հակումներ ունի։ Կարծում եմ, որ դրանք չար ու թունավոր, և ամենակարևորը՝ կեղծ  լուրեր են, բայց շատ խորհրդանշական էր, որ հենց Տիգրան Սարգսյանի՛ խորհրդականը պետք է պեդոֆիլ դուրս գար։ Այստեղ տեղին է հիշել ժողովրդական խոսքերը. գողը տնից որ չլիներ՝ եզը երդիկից չէին հանի կամ չի լինում ծուխ առանց կրակի։ Ինչևէ։

Նկատենք, որ անկախ նրանից, թե ինչեր են խոսում վարչապետի մասին և ինչ լուրեր են շրջանառվում ԿԲ նախկին ղեկավարի շուրջ, նրա վարած տնտեսական քաղաքականությունը յուրօրինակ պեդոֆիլյայի դրսևորում է մեր երիտասարդ պետության հանդեպ։

Եթե օբյեկտիվ լինենք, ապա պետք է արձանագրենք, որ տիգրանսարգսյանական կառավարումը ավելի քննադատելի է, քան տարատեսակ սերոբների պեդոֆիլ վարքագիծը, քանի որ առաջինի գործունեության պարագայում տուժողների քանակն անհամեմատ շատ է։

Օրինակ՝ քրեական օրենսգրքում տարբերակված է մեկ մարդ սպանողի և մասսայական սպանություն իրականացնողի  պատժի չափը։ Ասել կուզի՝  վարչապետի և  Սերոբի (քիչ էր մնում գրեի՝ Տրիստանի և Իզոլդայի) գործունեությունը քննադատելիս պետք է տարբերակել տուժողների քանակի ու շրջանակների հարցը։ Սերոբի պարագայում ունենք մի քանի դեռահասների պղծում, իսկ վարչապետի կառավարման տարիներին հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր երեխաներ են շատ ավելի վատ վիճակում հայտնվել՝ չհաշված նրանց ծնողները։

Սերոբների արածը նողկալի է և պետք է խստագույն ձևով դատապարտվի, բայց ի՞նչ անենք տնտեսական «մանկապիղծների» հետ, ովքեր մի ողջ հասարակության վրա են իրենց հոգեկան  շեղումները տարածում։ Ասելս այն է, որ Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության ֆոնին Սերոբ Տեր-Պողոսյանը անմեղ գառնուկ է (մեղա՜, մեղա՜)։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երբ Google–ով որոնում ես Տիգրան Սարգսյանին, որպեսզի նրա նկարը գտնես, միաժամանակ գալիս է նաև Սերոբ Տեր–Պողոսյանի նկարը։ Այսինքն՝ «դաժե» ինտերնետում նրանք այլևս միասին են ներկայացված։ Դե  Google–ը հազար տարվա «վոժդ» ա, մի բան գիտի, որ Սերոբին ու վարչապետին մի էջի վրա ա ցույց տալիս ...

Այս խորագրի վերջին նյութերը