06.05.2026 ● 11:24
05.05.2026 ● 16:40
05.05.2026 ● 09:01
01.10.2015 ● 00:05
Առանց այն էլ ձեր խելքի պուտուկը դատարկ է, ուրեմն պետք չէ այն ի ցույց դնել:
Հայկական շոՎու-բիզի «աստղերը» խելագարության շեմին են.
–մեկն ասում է` աշխատավարձիս կրկնապատիկը կտամ սահմանամերձ գյուղերին,
–մյուսն ասում է` կյա՛նքս կտամ,
–երրորդը թոքերն է աճուրդի հանել,
–չորրորդը` սիրտն ու փայծաղը,
–հինգերորդը մազերի ժելեն է ծախում,
–վեցերորդը խոստանում է այլեւս վաո՜ւ չգոռալ,
–յոթերորդը երդվում է, որ այսուհետ առանց դուդուկի «արանժիրովկա» չի անի,
–ութերորդը պարտավորվում է գյուղացու էրեխու համար կոշիկ առնել,
–իններորդը` գյուղացու խանութի պարտքերը փակել,
–տասներորդը հայտարարում է, որ յայլուղը կկապի ու կգնա գյուղացու հետ թութուն շարելու,
–տանմեկերորդը կուրծքը ծեծելով վազում է սահմանամերձ գյուղ, որ գիշերով խաղողի բերքահավաքին մասնակցի,
–տասներկուերորդը մխիթարում է վարկերի տակ մնացած գյուղացուն,
–տասներեքերորդը ռազմահայրենասիրական ոգով հավատացնում է գյուղացուն, որ հողն ու հայրենիքը լքելը լավ բան չի,
–տասնչորսերորդը խոստանում է բարձրացնել մարդկանց եւ անասունների ծնելիության մակարդակը,
–տասնհինգերոդը` կազմակերպել գյուղերում մնացած պառավների եւ բիձեքի ժամանցը,
–տանվեցերորդը պնդում է, որ կկասեցնի խոպանչիների արտահոսքը,
–տասնյոթերորդը խիզախորեն նետվում է թոնիրը ու հառնում որպես փյունիկ` գյուղացուն ցույց տալով, որ մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք,
–տասնութերորդը շտապում է քուրսի նստել ու ողջ ձմեռն անցկացնել գյուղացու կողքին, տասնիններորդը թրիք է շարում ու աշնանացանի է մասնակցում,
–քսաներորդն արդեն տրակտորով սերմացու է կրում…
Ու էս ողջ պալատական «գլամուռը» հպարտորեն երգում է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավների ժամանակ...
Վաղն էլ «այո» է երգելու, որ սահմանամերձ համայնքներն էլի մի տասնամյակ մնան նույն դժոխքի մեջ:
Խե՜ղճ սահմանամերձ, հանկարծ չլինի այնպես, որ քեզ էլ «աստղայինը տանի»:
Ուշադի՛ր եղիր, քեզ սահմանահերձության են տանում:
Կիմա Եղիազարյան
04.05.2026 ● 01:38
Մակրոնը և նրա գործընկերները Նիկոլ Փաշինյանի ձեռքերով հանձնեցին Արցախը։ Տեղի ունեցավ էթնիկ զտում։ Մակրոնի ձեռքերն արյունոտ են։ Ինչպես որ Նիկոլինը։
03.05.2026 ● 23:26
Զելենսկուն դիմավորող Ալեն Սիմոնյանի դեմքը հրճվանքից ճմրթվել է։ Ճմրթված է նաև Զելենսկու դեմքը։ Տեսակը տեսակին է հանդիպել։ Երկուսն էլ «Իշխանություն՝ պետության դիմաց» բանաձևով են առաջնորդվում։
19.04.2026 ● 13:23
1.250.000–ից ավելի ցանկացած մասնակցության թիվ հանգեցնելու է իշխանափոխության։ «Գյումրի-2» օպերացիան հնարավոր է միայն բարձր մասնակցության դեպքում։
08.03.2026 ● 00:25
Նաթանյահուի հույսը հիմա Ալիևի վարչակազմն է։ Իսրայելը լեգիտիմ է համարում իր խնդրանք–պահանջն Ալիևից, քանզի նույն Իսրայելն օգնեց Ադրբեջանին 44–օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։
05.03.2026 ● 14:58
Արամ Սարգսյանը Վազգենի եղբայր լինելը դարձրել է առևտրի առարկա ու մինչև վերջ ու դաժանաբար կթում է եղբոր անունը՝ զուգահեռաբար պղծելով Վազգենի անցած ուղին։
04.01.2026 ● 14:13
Նիկոլ Փաշինյանը հրեշավոր հայտարարություն է անում, որն ամբողջությամբ տեղավորվում է նրա՝ «Արցախի հարցը թոկ էր Հայաստանի վզին» հակապետական գաղափարի շրջանակներում։
06.05.2026 ● 11:19
06.05.2026 ● 11:04
06.05.2026 ● 10:33
05.05.2026 ● 15:14
05.05.2026 ● 14:49
05.05.2026 ● 09:49
05.05.2026 ● 09:32
05.05.2026 ● 09:19
04.05.2026 ● 22:26
04.05.2026 ● 18:53
04.05.2026 ● 14:28
04.05.2026 ● 08:49
04.05.2026 ● 08:27
03.05.2026 ● 13:22
03.05.2026 ● 12:29
03.05.2026 ● 11:16
03.05.2026 ● 09:54
02.05.2026 ● 13:52
02.05.2026 ● 13:25
02.05.2026 ● 12:54
02.05.2026 ● 12:06
02.05.2026 ● 11:57
02.05.2026 ● 11:43
02.05.2026 ● 11:39
02.05.2026 ● 10:48
02.05.2026 ● 10:17
01.05.2026 ● 20:55
01.05.2026 ● 15:19
01.05.2026 ● 15:16
«Աստղային» սահմանահերձություն