Լրահոս

28.09.2010 10:38


Դանակահարություն Ջերմուկում

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։25-ին, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ջերմուկի բաժնում ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող գործիքից որովայնի մասում ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1975 թ. ծնված Արմեն Ա.-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Ձախափնյակ թաղամասում, վիճաբանության ժամանակ, Արմեն Ա.-ին դանակով հարվածել է 1986 թ. ծնված Աշոտ Խ.-ն:

Աշոտ Խ.-ն բերման է ենթարկվել: Դանակն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը