Կարծիք

03.08.2015 10:03


Բարո՛վ գնաս, հանրապետակա՛ն…

Բարո՛վ գնաս, հանրապետակա՛ն…

Բարև, հանրապետական.
Քեզ չեմ դիմում անունով, որովհետև քեզ համար սեփական անունից կարևոր է քո կուսակցական պատկանելությունը, այլապես հանրապետական բրոշկադ վերարկուիդ էլ չէիր փակցնի… Այսինքն, դու և քո տեսակը անդամ, անանուն բրոշկավոր տեսակ է դարձել՝ զուրկ որևէ անհատականությունից, ու այնքան ընդհանրական ու կանխատեսելի, որ իսկապես անունդ տալն էլ անիմաստ է, հետևաբար, բարև՛, հանրապետակա՛ն…
Գիտեմ, դու ամենահաջողակ հայն ես այսօր, այնքան հաջողակ, որ քո տեսակը, որպես կանոն, աշխատանք չէ փնտրում, քո տեսակը պաշտոն է փնտրում: Դու այնքան հաջողակ ես, որ Արցախի տեղը քարտեզի վրա հազիվ գիտես, բայց հայրենասիրությունից ճոռոմ բառեր ու արտահայտություններ ես շռայլում, անգամ՝ Շուշիի ազատագրման կամ ԵԿՄ մեդալ ունես… այնքան հաջողակ, որ կարող է՝ գիրք գրելով մարտական մեդալ ստանաս ՊՆ-ից…
Բարև՛, հանրապետակա՛ն.
Քո նմանը, քո տեսակը, եզակի լինելով, նաև ընդհանրական է. քո տեսակից շատ է եղել հայոց պատմության քառուղիներում. միլիոններով՝ սելջուկ, մոնղոլ, թուրք, պարսիկ, ռուս… Քո տեսակը հային կեղեքող տեսակն է…
Միայն չչքմեղանաս, թե դու կապ չունես էդ ամենի հետ… Հանրապետակա՛ն, դու պատասխանատու ես քո կուսակցության վարած քաղաքականության համար, պատասխանատու ես Բաղրամյան պողոտան միայն իրենց հայրենիք հռչակած բրոշկավոր ստահակների ամեն մի գործունեության համար…
Չէ՞ որ քո թիկունքն ու ապավենը նրանք են, հանրապետակա՛ն…
Բարև՛, հանրապետակա՛ն.
Դու, որպես կանոն, պոռոտախոս ես, որպես կանոն, նվիրյալ հայրենասեր, երբ խոսքը ճառ ասելուն է վերաբերում, կամ թղթի վրա, «Ֆեյսբուքում» ու վիրտուալ այլ տիրույթներում թուրք սատկացնելուն… Դու ամենաքաջն ես այդ տիրույթում…
Դու քաջ ես նաև պապայիդ առած թանկարժեք մեքենայի ղեկին նստած, փողոցում շարքային անպաշտպան հայ քաղաքացու նկատմամբ, իր օրվա հացը հազիվ վաստակող թշվառական հայ շինականի նկատմամբ…
Բայց մի փամփերսին 1000 թուման կտաս, թե իրական առճակատում տեսնես, թե իրականում ոսոխիդ տեսնես, թե իրականում խրամատ ու թուրք տեսնես….
Ո՞ւր է զինորական գրքույկդ, հանրապետակա՛ն…
Բարև՛ հանրապետակա՛ն.
Մենակ թե գլխիս Լոլո չկարդաս, թե հայրենիքը նաև թուղթ ու գրով են պաշտպանում, թե ռազմահայրենասիրական ոգին կարևոր գործոն է, թե դուք նժդեհական եք ու սրբության սրբոց… Գիտեմ, որ երեսպաշտ ու կեղծավոր եք, նենգ ու տմարդի.
Էսքանից հետո ինքնե՛րդ դատեք՝ արդյոք արժանի՞ եք տարրական բարևին։ Բարո՛վ գնաս, հանրապետակա՛ն…

Վահե Լորենցի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը