Կարծիք

15.07.2015 00:05


«Ո՛չ թալանին» շարժումը հերթական սխալ պահանջն է դրել

«Ո՛չ թալանին» շարժումը հերթական սխալ պահանջն է դրել

«Ո՛չ թալանին» շարժումը հերթական սխալ պահանջն է դրել՝ «Պատժել և՛ հրաման տվող, և՛ կատարող ոստիկանին»:
------
Սխալ պահանջն ունի քաղաքական և բարոյական բաղադրիչներ:
Քաղաքական պահով սխալն այն է, որ նման պահանջով ճանաչում ես հրաման տվողի «օրինական» լինելը, և իր առջև պահանջներ ես դնում, որ «օրինականությունը» վերականգնվի: Եթե դա հնարավոր էր, էլ ինչի՞ համար էր պետք փողոց փակել. պետք էր հենց սկզբից գնալ դատախազություն և պահանջել, որ ՀԵՑ-ի հարցերով զբաղվի:
Ավագ սերնդի նախկին փորձը պետք է ցույց տար, որ նման պահանջները որևէ արդյունքի չեն հասնում: Հակառակը՝ դրա հաջորդ քայլը երկխոսությունն է, իսկ առավել հաջողակների համար՝ «կոալիցիա» կազմելը:
Հիմա ավելի կարևորի` բարոյական կողմի մաին: Փողոց փակելը քաղաքացիական անհնազանդության ակտ է, որի համար պետք է պատրաստ լինես նաև ծեծվել: Անհնազանդությունը նշանակում է, որ արդարություն չկա, այսինքն՝ դատական համակարգը չի գործում, և դրա համար ոչ թե դատարան են դիմում, այլ նման ակցիաներ են կազմակերպում: Այսինքն, չես ճանաչում գործող համակարգի արդար լինելը: Անհնազանդությունը նշանակում է պատրաստ լինել պատժվել քո գործողության համար: Նման դեպքերում ծեծի վերքերով հպարտանում են, այլ ոչ թե դատախազություն գնում:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը