Կարծիք

10.07.2015 17:01


Սո՛ւտ է. սահմանադրական փոփոխություններով շատ վտանգավոր մեխանիզմ է ներդրվում

Սո՛ւտ է. սահմանադրական փոփոխություններով շատ վտանգավոր մեխանիզմ է ներդրվում

Սահմանադրական փոփոխությունների մասին իշխող խմբավորումը լուրեր է տարածում, որ ներդրվում են այնպիսի մեխանիզմներ, որ իրենց օգտագործած տերմինով ասած՝ «քյարթու» պատգամավորներ չլինեն խորհրդարանում: Դա սո՛ւտ է: Շատ վտանգավոր մեխանիզմ է ներդրվում, որը Հայաստանում ֆեոդալական կարգեր է հաստատելու:

Հիմա բացատրեմ, թե ինչու:
Այդ փոփոխությունների համաձայն՝ անցում են կատարվում 100% համամասնական ընտրակարգի, սակայն, ըստ էության, դա 100% մածամասնական ընտրակարգ է և խորհրդարան են անցնելու հիմնականում տեղական ֆեոդալները:
Ո՞րն է խորամանկությունը: Կուսակցական ցուցակները լինելու են ռեյտինգային: Այսինքն, ՀՀԿ ցուցակին քվեարկելուց նաև քվեարկելու են ցուցակի կոնկրետ անձանց, Սյունիքում` Լիսկային, Արարատյան դաշտում` հայտնի գեներալներին, Շմայսին և այլն: Դա ՀՀԿ-ին հնարավորություն է տալու, որ տեղական ֆեոդալները շահագրգռված լինեն ընտրություններին ակտիվ միջամտելու համար, ինչպես նաև բացառել ցուցակակռիվը ՀՀԿ-ի ներսում: Սա չափազանց վտանգավոր մեխանիզմ է Հայաստանի համար:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը