Կարծիք

09.07.2015 23:05


Իջա Ազատության հրապարակ... ոչինչ չհասկացա

Իջա Ազատության հրապարակ... ոչինչ չհասկացա

Այսօր՝ ժ. 19:00, իջա Ազատության հրապարակ...
Անկեղծ ասեմ՝ որինչ չհասկացա...
Ասեմ նաեւ, որ բոլորովին այն կարծիքին չեմ, որ մեզանում սպառվել է ՀԱՅ /ՄԱՐԴ/ գիտակցությունն ու նոր պիտի պարզենք, թե Ժողովուրդ ասածն ինչ բան է... Անկախությունն ի՞նչ է... որ մինչ այս ընդվզզումն արդեն եղել են /շատ ավելի հուժկու/ ընդվզումներ... որ քաղաքական-քաղաքացիական լոլոն անդադար շահարկվել է... որ «մեր երեխաները» ոստիկանական հագուստը հագնելով՝ դարձել են ԶՈՄԲԻ... որ ծպտված ԿԳԲ–ականները ջանասիրաբար փնտրել են «դավաճաններին»... որ ամեն երեք հոգին կա՛մ կուսակցություն են, կա՛մ եսինչիմանամինչ են... որ դարեր շարունակ հայրեր-որդիներ ծուղակը բորբոքել է շատերի անփորձ ուղեղները... որ կրթության պակասը սրում է, իրականում, ՇԱՏ ՊԱՐԶ հարցերի մեկնաբանումը... որ ընդվզման հանգչելու պահից կրկին պիտի լսենք. «Ու՞ր ես ԺՈՂՈՎՈւՐԴ, մենք անձնազոհաբար անձնազոհվում ենք, իսկ դուք...» որ ավազակ «իշխանություն»-ն այդ ամենին նայելով, ասելու է. «Պետականությունը վտանգում եք»... որ եսիչիմանամորերրորդ անգամ, այնուամենայնիվ, հնչելու է՝ ՄԻԱՑՈՒՄ...
Այս թեմայով կարելի է մի շատ հաստափոր գիրք գրել, ցավն այն է, որ շատ քչերը կկարդան ու զզվանք կապրեն այս ամենից...
P.S.
Սա գրում եմ ոչ թե հուսահատեցնելու, այլ առողջ ջղայնություն արթնացնելու հույսով...
Զզվելի է, երբ օրհասական պահերին երկրի հիմնական հատվածը ՄԱՐԳԻՆԱԼԱՑՈւՄԻՑ դարձել է մի ՍՈւԲՍՏԱՆՑԻԱ, որը ոչ մի քիմիական հետազոտությամբ չես բաղադրի տարրերի...
Ասել է թե, ՄԵԾ պայթյունի սպասման վիճակում ենք...
Էդ անտերն էլ երկու տեսակի է լինում՝
մեկը՝ մղում է ԱՌԱՋ...
մյուսը՝ ետ է շպրտում...

Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը