Լրահոս

10.11.2009 15:49


Արա Նռանյան. «Մենք հիմա էլ ՀՀԿ–ում և ԲՀԿ–ում ունենք մարդիկ, որոնք դեմ են»

Արա Նռանյան. «Մենք հիմա էլ ՀՀԿ–ում և ԲՀԿ–ում ունենք մարդիկ, որոնք դեմ են»

«Ուրբաթ» ակումբում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով ՀՅ Դաշնակցության մոտ պասիվություն չի նկատվում.

-Գուցե Երևան քաղաքում, սակայն մենք ինտենսիվ հանդիպումներ ենք ունենում մարզերում։ Երևանի բնակչությունն առավել տեղյակ է, սակայն Հայաստանի բնակչության կեսից ավելին, պարզվում է, տեղյակ չէ այս գործընթացներից։ Մենք ասում ենք, որ պետք է լինի հասարակական ալիք, սակայն դա միայն Երևանին չպետք է վերաբերի. մարզերը պետք է ակտիվանան։

Նա նաև նշել է, որ «գործընթացը դեռ երկար է գնալու, որովհետև արդեն ճաքեր են առաջանում նաև քաղաքական մեծամասնության մեջ։

-Քաղաքական մեծամասնության մեջ կան մարդիկ, ովքեր հայ-թուրքական հարաբերությունների մասին չեն ուզում խոսել, որովհետև լուրջ խնդիրներ են տեսնում այդ ոլորտում։ Եթե այսպես շարունակվի, ես չեմ զարմանա, որ հենց քաղաքական մեծամասնությունն, ի վերջո, հասկանա, որ սա արդեն իրենց է խփելու, և մենք կունենանք արդեն բոլորովին այլ խորհրդարան, երբ իշխանությունը որոշի վավերացնել արձանագրությունները կամ եթե ընդհանրապես որոշի վավերացնել։ Մենք հիմա էլ ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում ունենք մարդիկ, որոնք դեմ են, սակայն հարցն այն է՝ որքանով իրենք վճռական կլինեն և որքանով պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել այդ քաջությունը՝ գոնե այս հարցում իրենց հստակ կարծիքն արտահայտելու,- հավելել է Արա Նռանյանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը