Ուկրաինացի լրագրող. «Չեմ կարծում, որ սա կարող է վերաճել Մայդանի» (տեսանյութ)
Այսօր, երբ Բաղրամյան պողոտայում ռեպորտաժ էին պատրաստում ուկրաինական «1+1» հեռուստաալիքի թղթակիցները, նրանց էին մոտեցել հայ ցուցարարներից ոմանք և պահանջում էին ապատեղեկատվություն չհաղորդել, թե Հայաստանում Մայդանի կրկնությունն է։
«1+1» հեռուստաալիքի լրագրող Յանա Սլիզավչուկը«7օր»–ի հարցին ի պատասխան՝ ընդգծել է, որ իրենք այստեղ Մայդան չեն տեսել.
–Մե՛նք չենք պատմում, որ այստեղ Մայդան է տեղի ունենում, և դա շատ հեշտ կարելի է ստուգել՝ մտնելով մեր կայք և նայելով մեր երեկվա թողարկումները։ Մենք տեսել ենք, որ Հայաստանում պարզապես բողոքի ցույց է։ Այստեղ ցույց է, որը հակառուսական չէ. այն պարզապես հայկական ցույց է,–նշել է նա։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ այս ցույցը վերաճի Մայդանի, Յանան պատասխանել է.
–Չեմ կարծում, որ սա կարող է վերաճել Մայդանի։ Մայդանն Ուկրաինայում էր, Ուկրաինան իր պատմությունն ուներ, այստեղ կա իր պատմությունը, և այն ուրիշ է։
Ուկրաինացի լրագրող. «Չեմ կարծում, որ սա կարող է վերաճել Մայդանի» (տեսանյութ)
Այսօր, երբ Բաղրամյան պողոտայում ռեպորտաժ էին պատրաստում ուկրաինական «1+1» հեռուստաալիքի թղթակիցները, նրանց էին մոտեցել հայ ցուցարարներից ոմանք և պահանջում էին ապատեղեկատվություն չհաղորդել, թե Հայաստանում Մայդանի կրկնությունն է։
«1+1» հեռուստաալիքի լրագրող Յանա Սլիզավչուկը «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ընդգծել է, որ իրենք այստեղ Մայդան չեն տեսել.
–Մե՛նք չենք պատմում, որ այստեղ Մայդան է տեղի ունենում, և դա շատ հեշտ կարելի է ստուգել՝ մտնելով մեր կայք և նայելով մեր երեկվա թողարկումները։ Մենք տեսել ենք, որ Հայաստանում պարզապես բողոքի ցույց է։ Այստեղ ցույց է, որը հակառուսական չէ. այն պարզապես հայկական ցույց է,–նշել է նա։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ այս ցույցը վերաճի Մայդանի, Յանան պատասխանել է.
–Չեմ կարծում, որ սա կարող է վերաճել Մայդանի։ Մայդանն Ուկրաինայում էր, Ուկրաինան իր պատմությունն ուներ, այստեղ կա իր պատմությունը, և այն ուրիշ է։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am