Կարծիք

24.04.2015 22:46


Դեն Բիլզերյան. «Թուրքերը պետք է ճանաչեն տեղի ունեցածը»

Դեն Բիլզերյան. «Թուրքերը պետք է ճանաչեն տեղի ունեցածը»

Այսօր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցն է: Թուրքիայի իշխանությունը կոտորել է 1,5 մլն հայ, Բիլզերյան ընտանիքի կեսը սպանվել է: Նրանք մինչև հիմա հրաժարվում են ճանաչել այդ Ցեղասպանությունը, որի մասին իրազեկումը, հնարավոր է, կարող էր կանխարգելել Հոլոքոստը: Ես չեմ ատում թուրքերին այդ բանի համար, քանի որ այդ ամենի համար պատասխանատուներից ոչ մեկն այսօր ողջ չէ, սակայն նրանք պետք է ճանաչեն տեղի ունեցածը, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Չնայած պետք է ասեմ, որ չեմ հավատում, որ կարելի է հպարտանալ ազգությամբ, կրոնով կամ ծննդավայրով, քանի որ դրանք երևույթներ են, որոնք քո կողմից անկառավարելի են: Հպարտացեք նրանով, թե ինչպիսի անհատ եք դուք, ինչի եք հասել, ինչ եք արել ուրիշների համար և ինչպես եք հաղթահարել ձեր կյանքում հանդիպած դժվարությունները: Բոլոր նրանք, ովքեր հետևում և գնահատում են ազատությունը՝ անզիջում լինել այնպիսին, ինչպիսին դու կաս, և բոլոր զինվորներին և վետերաններին, ովքեր գտնվում են այնտեղից դուրս: Հարգանքներս:

«Պոկերի արքա», սկանդալային Դեն Բիլզերյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը