Քաղաքական

03.03.2015 12:03


«Շահութահարկի մասին» նախագիծն ընդունվեց

«Շահութահարկի մասին» նախագիծն ընդունվեց

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության է դրվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Այն ընդունվել է 68 կողմ, 11 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «խիստ հարգելի պատճառներով ԲՀԿ–ն չի հասցրել ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ օրենքի այս նախագծին», ուստի ձեռնպահ են քվեարկում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը