Կարծիք

14.02.2015 10:10


Ներքին ձայնս և Սարգսյանի գահընկեցությունը

Ներքին ձայնս և Սարգսյանի գահընկեցությունը

Ի սկզբանե տեղեկացնեմ, որ ինձ իջեցվել է քվոտա՝ գործող նախագահին մեկական անգամ ասելու «Նարիմանով» և ղումարբազ, երկու անգամ էլ՝ «վերջին բոլշևիկ»:

Երեկ լսեցի Նարիմանովի ինքնախոստովանական ցուցմունքը, թե ինչում է ինքը մեղավոր: Ասեմ, որ դա միայն իրեն է թվում, որ հենց այդ հարցերում է մեղավոր, հատկապես որ Ծառուկյանի հարցում նա մեղավոր չէ: Նա շատ ավելի շատ բաներում է մեղավոր։

Բոլոր բացասական երևույթներից ամենավատը մեր հասարակության մեջ հավատի կորուստն է Հայաստանի ներկայի ու ապագայի հանդեպ: Այն, որ ժողովուրդը վատ է ապրում, ինչ խոսք, վատ է, բայց որ հույս էլ չունի, որ վիճակը կլավանա, սա արդեն ամենամեծ հարվածն է մեր ազգին ու պետությանը, երբ ահել ու ջահել, կին թե տղամարդ, հարուստ ու աղքատ իրենց ապագան տեսնում են օտար ափերում:

Բարեբախտաբար, Գագիկ Ծառուկյանն իր այսօրվա ելույթով բավական կոռեկտ ու քաղական պատասխան տվեց այդ ղումարբազին: Իսկ ամենակարևորը, որ հստակ նշեց, որ պատրաստվում ենք արտահերթ նախագահական ընտրությունների:

«Վերջին բոլշևիկը» հիստերիայի մեջ է ընկել նրանից, որ ժողովուրդը ոչ միայն այս ահաբեկչական գործողություններից ու ծեծուջարդից չվախեցավ, այլև այդ ամենի պատասխանատու համարեց Սերժ Սարգսյանին ու նրա վարչախմբին: Դրանից հետո «վերջին բոլշևիկը» հասկացավ, որ եթե չկարողանա Ծառուկյանին շարքից հանել, ուրեմն ինքը պետք է հեռանա: Բայց իր այդ ելույթով հանրային այնպիսի աննախադեպ աջակցություն ապահովեց ԲՀԿ առաջնորդի համար, որ ընդդիմության կողմից հնչեցված ոչ մի համախմբման կոչ նման արդյունք չէր կարող ապահովել:

Իհարկե, ցավալի է, որ հասարակությունն աջակցելու է համաժողովրդական շարժմանը նաև Սարգսյանի հանդեպ ունեցած ատելության պատճառով, ասել է թե՝ «ընդդեմ», երբ կուզենայինք, որ համախմբումը լիներ «հանուն»՝ հանուն Հայաստանի ապագայի: Բայց դե, ինչպես քաղաքական պայքար մղես բացառապես «հանուն» սկզունքի հիման վրա, երբ գործող նախագահն աթոռը գրկել ու աջուձախ բոլորին վիրավորում է, քուչի բառապաշարով էլ ասում, թե կմեռնի, բոլորին կմեռցնի, բայց աթոռը չի հանձնի:

Սակայն ներքին ձայնս ասում է, որ Սարգսյանը շատ շուտով գահընկեց կարվի, իսկ իմ ներքին ձայնը հենց այնպես՝ դատարկ տեղը չի ոգևորվում. ակնհայտ է, որ ավելի քան բավարար են արտաքին ձայներն ու ազդակները՝ Ծառուկյանի կոչով փողոց դուրս գալու, շուրջօրյա հանրահավաքային ռեժիմի անցնելու և ամբողջական իշխանափոխության հասնելու համար:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1543157905955991&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը