Կարծիք

13.02.2015 10:19


Սերժ Սարգսյանն այս պատերազմից հաղթող դուրս չի գա

Սերժ Սարգսյանն այս պատերազմից հաղթող դուրս չի գա

Սերժ Սարգսյանի երեկվա հոգու ճիչը բացարձակ կապ չուներ քաղաքականության հետ, նա կրկին փորձում է քաղաքական գործընթացը տանել գողական ռազբիրատի դաշտ, ու իրա մանր-մունր մանկլավիկները շեֆից դաբռո ստանալուց հետո նույնպես գործընթացը փորձում են տանել դեպի տղայական ռազբոռկաներ: Բայց դե տղայական ռազբոռկաներ տանելու համար իրանք պետք է նախ տղա լինեն: Նրանց ոչինչ չի հաջողվի և Ծառուկյանի այսօրվա պատասխանը լինելու է քաղաքական և սկիզբ է ազդարարելու երկրում իշխանափոխության գործընթացի:

Սերժ Սարգսյանը այս պատերազմից հաստատ հաղթող դուրս չի գա: Եթե նա կարծում է, որ ԲՀԿ-ում սրան պատրաստ չէին, ապա նա սխալվում է: ԲՀԿ-ում պատրաստ են և կոմպրոմատների պատերազմին և ավելի լուրջ գործընթացների: Բացի այդ, պետք նշել, որ նրա երեկվա հոգու պոռթկումով Ծառուկյանի ռեյտինգը հասցրեց անասելի մակարդակի: Սերժ Սարգսյանն ունի զրոյական, նույնիսկ կարելի է ասել բացասական հանրային լեգիտիմություն, և բոլոր նրանք, ովքեր իր քննադատության թիրախ են, դառնում են հասարակական համակրանքը վայելով անձնավորություն:

Կարճ ասած` հաղթանակը միանշանակ մերն է լինելու:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը