Կարծիք

13.02.2015 02:51


Աստանայի գագաթաժողովում Նազարբաևը Ծառուկյանի՛ն չէր խայտառակում

Աստանայի գագաթաժողովում Նազարբաևը Ծառուկյանի՛ն չէր խայտառակում

«Ծառուկյանի արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել»:
Սա Սերժ Սարգսյանն է ասում:
Բայց կարծեմ՝ Աստանայի գագաթաժողովում Նազարբաեւը ոնց որ թե Ծառուկյանին չէր խայտառակում ամբողջ աշխարհի առջեւ: Կարծեմ՝ Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ Լուկաշենկոն Ծառուկյանին չէր բացատրում, թե այ ընկեր, վե՛ր կաց, ամոթ է, ողջունի հայկական մարզական պատվիրակությանը: Պաշտոնապես օլիմպիական խաղերի բացումը դիտել է մոտ 1,5 մլրդ մարդ: Կարծեմ՝ Կորեայի հիվանդանոցի նկարներում էլի Ծառուկյանը չէր պատկերված: Ու կարծեմ՝ հանուն թուրքերի սիրաշահման՝ Ծառուկյանը չէր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզաշապկի լոգոյից ջնջել տվել Արարատ լեռը...

Մհեր Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը