Կարծիք

13.02.2015 02:00


Եթե այս որակի ելույթ ես ունենում, նշանակում է՝ գործերդ խայտառակ վատ են

Եթե այս որակի ելույթ ես ունենում, նշանակում է՝ գործերդ խայտառակ վատ են

Իմ կարծիքով Ազատիչի տեքստ գրողները մեծ-մեծ վատություն են արել իրենց շեֆին:

Նախ քաղաքականություն ու պետություն հասկացողությունից խոսացողի ելույթը ամբողջովին հակասում է հիշյալ հասկացողությունների տրամաբանությանն ու բովանդակությանը։ Ավելին, այն ոչ մի կերպ հարիր չէ թեկուզև փաստացի նախագահի կարգավիճակ ունեցող անձին։ Եթե այս որակի ելույթ ես ունենում, նշանակում է, որ գործերդ վատ չեն, այլ խայտառակ վատ են։ Միայն հուսահատության մեջ հայտնաված մարդը կարող է նախագահի կարգավիճակում հայհոյախառն ու էմոցիոնալ ելույթ ունենալ։ Ինքնավստահ մարդը նման բան չի անի։

Իսկ բերված փաստարկներն աշխատում են հենց իր դեմ։ Եթե խոսքը գնում է բանավոր խոսքում կիկսեր տալու մասին, ապա Ազատիչին կարող են հիշեցնել բազմաթիվ ու բազմազան կիկսեր, որոնք նա արել է, ոչ թե ինչ-որ կուսակցության նախագահի կարգավիճակում, այլ երկրի փաստացի ղեկավարի, ինչը մեղմ ասած անընդունելի է։

Եթե այդքան բան գիտես Ծառուկյանի մասին ու այդքան վատ կարծիքի ես եղել նրա մասին, ապա էդ ինչու՞ էիր տարիներով հետը կոալիցիա կազմում, երկիր ղեկավարում, սիրուն աչքերի համա՞ր։ Եթե օրինազնցություններ է կատարվել նրա կողմից, ինչու՞ ես աչք փակել այսքան ժամանակ։ Միթե՞ հանցագործություն կոծկելը, երկրի Սահմանադրության փաստացի երաշխավորի կողմից, ավելի ծանր հանցանք չէ, քան ասենք հարկեր թաքցնելը․․․

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը