Կարծիք

09.02.2015 16:15


Ժամանակն աշխատում է ի վնաս Բաղրամյան 26-ի և հօգուտ ժողովրդի

Ժամանակն աշխատում է ի վնաս Բաղրամյան 26-ի և հօգուտ ժողովրդի

Նախորդ տարի երկրում մեկնարկած բռնությունների քաղաքականությունը, որը շարունակվում է մինչ օրս և հայտնի չէ, թե արդյոք այսքանով կսահմանափակվի, հանգեցնում է հետևյալին:

Նախորդ տարեվերջին տեղ գտած քաղաքական գործընթացները ցույց տվեցին իշխանություններին, որ ոչիշխանական խորհրդարանական ուժերը լրջորեն մտադրված են երկրում հասնել փոփոխությունների քաղաքական միջոցներով: Երկրի կառավարող էլիտան նրա ամենաբարձր մակարդակով դեռ այն ժամանակ հասկացավ, որ մի կողմից ոչիշխանական խորհրդարանական քաղաքական ուժերը լուրջ են տրամադրված, երկրորդ՝ իշխանությունն էլ իր հերթին ո՛չ բավականին ժամանակ ունի, ո՛չ էլ համապատասխան քաղաքական ռեսուրսներ կանգնեցնելու նրա համար ոչ հաճելի քաղաքական գործընթացը: Հայտնվելով անկյուն ընկած կատվի կարգավիճակում` իշխանությունները ձեռնամուխ եղան «չանգրթելու» քաղաքականությանը: Քանի որ գնալով ժամանակն աշխատում է ի վնաս Բաղրամյան 26-ի և հօգուտ ժողովրդի, ապա իշխանությանն այլ բան չի մնում, քան բռնություն կիրառել մի կողմից այլ ռեսուրս չունենալու պատճառով, մյուս՝ սադրելու, դրդելու, հունից հանելու ոչիշխանական քաղաքական ուժերին ու ժողովրդին դիմելու ռադիկալ քայլերի նպատակով ջարդել ժողովրդին, մեղքը բարդելով ընդդիմության վրա, այդպիսով վերջ դնել առկա գործընթացներին և լուծել սեփական վերարտադրության հարցը:

Սակայն ոչիշխանական խորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս շեշտել են անցնցում իշխանափոխության հասնելու մասին. դրա մասին ասվել է նաև ամսի հինգին կայացած խորհրդաժողովի ժամանակ:

Երբ ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում՝ չի նշանակում խախտել խաղի կանոնները ու բռնություն կիրառել, այլ՝ խաղացնել գնդակը: Այլ կերպ ասած` քաղաքականությամբ զբաղվել:

Ամեն դեպքում բոլորը հասկացան իշխանությունների արձագանքը խորհրդաժողովին ու այնտեղ հնչեցրած քաղաքական ելույթներին:

Կոնտրէլիտան և հայ հասարակությունը կանի ու արդեն արել է իր հետևությունները: Հայ մարդուն ջարդելու սցենարը նույնքան մեռելածին է և լինելու է, որքան ֆուտբոլային դիվանագիտությունն ու սահմանադրական փոփոխությունները:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը