Կարծիք

06.02.2015 13:25


Ծառուկյանը մեկ նախադասության մեջ ամփոփեց հասարակության տրամադրությունները

Ծառուկյանը մեկ նախադասության մեջ ամփոփեց հասարակության տրամադրությունները

Ծառուկյանը մեկ նախադասության մեջ ամփոփեց հասարակության տրամադրությունները. իսկապես, բոլորիս համբերության բաժակը լցվել է:Հայաստանն արմատական փոփոխությունների կարիք ունի և ժամանակն էլ շատ սուղ է:

Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը բավականին ներկայացուցչական ստացվեց և ապացուցեց այն, ինչի մասին վաղուց գիտեինք՝ իշխանությունը մնացել է լրիվ մենակ: Վարձու կեղծ ընդդիմադիրներին այս պարագայում ենք դասում ենք իշխանության հետ, դրանք նույն ռեժիմի մասն են և նրանց գործունեության գլխավոր նպատակը՝ գործող ռեժիմի պահպանումն է: Ինչևէ, չխորանանք…

Ինձ համար հատկապես կարևոր էր մեկ բան. ԲՀԿ-ի և ոչիշխանական ուժերի համար իշխանափոխությունը չէ գլխավոր նպատակը: Դա ընդամենը միջոց է՝ Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնելու, մեր երկրի համար արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ապահովելու համար: Խոսվեց միասնական ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին և շատ ողջունելի է և հուսադրող, որ հզոր այդ քաղաքական ուժը գիտակցում է պատասխանատվությունը՝ երկրի ապագայի նկատմամբ: Հնչեցին կոնկրետ առաջարկներ՝ Հայաստանի տնտեսությունը փոսից հանելու և զարգացման ուղղու վրա դնելու վերաբերյալ:

Փաստորեն, ժողովուրդը և իրական ընդդիմությունը միակարծիք են՝ Հայաստանին պետք է ոչ թե «մայդան», արյունահեղություն և հեղափոխություն, այն բարեկեցիկ, արժանապատիվ ապագա: Մնում է, որ իշխանությունը նույնպես դա գիտակցի և զիջումների գնա: Նրանք ունեին բավականաչափ միջոցներ և չափից ավելի ժամանակ՝ իրական բարեփոխումներ իրականացնելու համար:

Հրանտ Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը