ԲՀԿ–ական պատգամավորներն ամփոփել են Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի արդյունքները
ԱԺ այսօրվա ճեպազրույցին «Բարգավաճ Հայաստան» խմբակության պատգամավոր Ստեփան Մարագարյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով մեկնաբանելով նախօրեին տեղի ունեցած խորհրդաժողովում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ ասել էր. «ԲՀԿղեկավարինհրամցրելէինշատբառերովբեռնած, դժվարընթեռնելիմինյութ, որիտրամաբանականկառուցվածքըկաղումէր, իսկներքինհակասություններնաղաղակողէին»:
–Գալուստ Սահակյանի՝ Ծառուկյանի ելույթին արձագանքի տեքստը եթե ուշադիր կարդաք, կհամոզվեք, որ այդ տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել։ Դրանք Գալուստ Սահակյանի արտահայտություններըչեն,–հակադարձել է Ս. Մարգարյանը,–ինչ վերաբերում է հակասություններին, ապա մենք ԱԺ գրեթե ամեն մի նիստում հակասություններ ենք տեսնում քաղաքական մեծամասնության գործելակերպի և օրենքների միջև։
Որպես օրինակ՝ ԲՀԿ–ական պատգամավորը բերել է վերջին քառօրյայում Սահմանադրության խախտումով քննարկման չդրված արտահերթ հարցը կամ, օրենքի կոպիտ խախտմամբ, Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ՎՊ նախագահի կողմից չներկայացնելը, ԱԺ–ի՝ իշխանությունների մարմնի կցորդ դառնալը և այլն։
–Իսկ ինչ վերաբերում է ներքին հակասություններին, թե մենք այս իրավիճակում դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, բայց փոխարենը պատրաստվում ենք հանրահավաքներ անել, կուզենայի սա գրողի հեղինակը բացատրի, թե ինչումն է հակասությունը։ Եթե մենք չանենք հանրահավաքներ, եթե մենք տեր չկանգնենք այս իրավիճակին և այս իրավիճակը փրկելու ուղղությամբ քայլ չանենք, կարծում ենք, որ երկիրը պարզապես կա՛մ պատերազմի մեջ կմտնի, կա՛մ կփլուզվի։ Ինչպես անընդհատ փլուզումներ ենք տեսնում տարբեր բնագավառներում. եթե մենք չշտկենք իրավիճակը, կշարունակվեն այդ փլուզումները, և վաղը մենք անդառնալի իրավիճակի առաջ կկանգնենք։ Այնպես որ, այստեղ հակասություն փնտրելը ընդամենը պոպուլիստական խոսք է, վիրավորելու փորձ շատ կարևորագույն «մեսիջները», որոնք հղվել են հասարակությանը,–ասել է Ս. Մարգարյանը։
Նա հավելել է, որ Գագիկ Ծառուկյանի ելույթն, իրոք, շատ կարևոր «մեսիջներ» էր պարունակում, իսկ երեկվա խորհրդաժողովը հասարակության և քաղաքական ուժերի միջև երկրում կոնսենսուս ստեղծելու կարևորագույն քայլ էր։
–Իրավիճակը դառնում է կոնսենսուս՝ մինուս մեկ, և այդ մինուս մեկն իշխանությունն է,–ընդգծել է ԲՀԿ–ական պատգամավորը։
Այդ խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելել է, որ Գագիկ Ծառուկյանի ասած հասարակական–քաղաքական ուժերի լայն համախմբումն այլևս իրողություն է.
–Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ մենք հասել ենք նրան, որ ոչիշխանական ուժերի ռեսուրսն աննախադեպ մեծ է։ Իսկ մեր քաղաքական օրակարգը նույնն է, չի փոխվել՝ սահմանադրական փոփոխությունների կասեցում, «Ընտրական օրենսգիրք», 12 կետեր և արտահերթ ընտրություններ։
ԲՀԿ–ական պատգամավորները նաև հավելել են, որ հանրահավաքների շարքն իրեն շատ սպասեցնել չի տա, քանի որ «շատ ժամանակ չունենք»։
ԲՀԿ–ական պատգամավորներն ամփոփել են Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի արդյունքները
ԱԺ այսօրվա ճեպազրույցին «Բարգավաճ Հայաստան» խմբակության պատգամավոր Ստեփան Մարագարյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով մեկնաբանելով նախօրեին տեղի ունեցած խորհրդաժողովում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ ասել էր. «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»:
–Գալուստ Սահակյանի՝ Ծառուկյանի ելույթին արձագանքի տեքստը եթե ուշադիր կարդաք, կհամոզվեք, որ այդ տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել։ Դրանք Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն,–հակադարձել է Ս. Մարգարյանը,–ինչ վերաբերում է հակասություններին, ապա մենք ԱԺ գրեթե ամեն մի նիստում հակասություններ ենք տեսնում քաղաքական մեծամասնության գործելակերպի և օրենքների միջև։

7or.am