Տնտեսական

03.02.2015 19:22


Միքայել Մելքումյան. «Մի նոր ճգնաժամի շեմին ենք կանգնած, եթե ոչ՝ արդեն այդտեղ ենք»

Միքայել Մելքումյան. «Մի նոր ճգնաժամի շեմին ենք կանգնած, եթե ոչ՝ արդեն այդտեղ ենք»

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամից խուսափելու համար այսօր պետք է շատ լուրջ, գրագետ և բազմաբովանդակ քայլեր իրականացվեն։

–Վերջին ցուցանիշները մեզ թույլ են տալիս ասելու, որ մենք մի նոր, խոր տնտեսական ճգնաժամի շեմին ենք կանգնած, եթե ոչ՝ արդեն այդտեղ ենք,–ասել է Մ. Մելքումյանը և ներկայացրել «այդ փոսից դուրս գալու» մի քանի ճանապարհներ.

  1. 1. Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի մարդը։ Մենք իրավունք չունենք թույլ տալու հետագա աղքատացման գործընթացը, բայց շատ պարզունակ կլինի, որ ես ուղղակի ասեմ՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնենք։ Մենք պետք է կարողանանք սերուցքին՝ որակավորում ունեցող մարդկանց վերամասնագիտացման հնարավորություն ընձեռել։
  2. 2. Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի և՛ փոքր, և՛ միջին, և՛ խոշոր բիզնեսը։ Մենք պետք է անպայման կարողանանք ազատել այն գրավներից, որոնք 4–5 տարի առաջ բանկերի համար եղել են շռայլ։ Պետք է կարողանանք վերագնահատել, բեռնաթափել, և դա պետք է պետական ուրույն քաղաքականություն լինի։
  3. 3. Հաջորդը դրամն է, և ԿԲ–ի քաղաքականությունը հստակ պետք է ուղղված լինի դեպի Հայաստանի համար ազգային արժեք ներկայացնող արտահանող ձեռնարկությունների գործունեության խթանում։
  4. 4. Ճիշտ և գրագետ էներգետիկ և արդյունաբերական քաղաքականության իրականացումը, որպեսզի մարզերում լրիվ ազատված հարկերով կարողանան արդյունաբերական գործունեությունծավալել։

ԲՀԿ–ական պատգամավորը նշել է, որ հաջորդ հայտարարությունների ժամին կշարունակի ներկայացնել իր առաջարկությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը