Կարծիք

21.01.2015 15:18


«Նման իրավիճակում երկրի առաջին դեմքերի կողմից մենք պետք է ստանանք հստակ բացատրություններ»

«Նման իրավիճակում երկրի առաջին դեմքերի կողմից մենք պետք է ստանանք հստակ բացատրություններ»

Վերջին 20 օրերին, այսինքն՝ այս տարվա մեջ արդեն մենք ունենք մեկ տասնյակի հասնող զոհեր սահմանում: Հունվարի 2-ի՝ լույս 3-ի գիշերը ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվել են Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը: Հունվարի 6-ին՝ դարձյալ 2 զոհ: Հունավրի 11-ին Տավուշում զոհվեց հովիվ Սերյոժա Սարգսյանը: Հունվարի 17-ին՝ ադրբեջանական Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 21-ամյա Արման Հարությունյանը: Հունվարի 20-ին զոհվեց 20–ամյա Սուրեն Փիլոյանը:
Հունվարի 20-ի՝ լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Նման իրավիճակում երկրի առաջին դեմքերի կողմից մենք պետք է ստանանք հստակ բացատրություններ: Ի՞նչ է կատարվում, և ի՞նչ է սպասվում մեր երկրին մոտակա ժամանակահատվածում: Հերթական լարվածություն սա համարելը, կարծում եմ, անբարոյական է, քանի որ զոհվում են մեր եղբայրները, մեր երիտասարդները: Ծաղկեպսակներով և ցավակցություններով չէնք կարող կանխել վաղվա դիվերսիաները:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը