Կարծիք

19.01.2015 13:44


«Սերժ Սարգսյանը նաև հույս ունի, որ հավերժ իշխելու համար կստանա ռուս «ցարի դաբռոն»»

«Սերժ Սարգսյանը նաև հույս ունի, որ հավերժ իշխելու համար կստանա ռուս «ցարի դաբռոն»»

Հունվարի 12-ին առանց այդ էլ շատ դժվարությունների միջով անցած Գյումրիում տեղի ունեցավ մի իսկական ողբերգություն` ռուս զինվորը, փախչելով զորամասից, ներխուժեց գյումրեցի մի ընտանիքի տուն ու դաժանաբար սպանեց անմեղ, քնած մարդկանց՝ չխորշելով անգամ 2 տարեկան ու 6 ամսական երեկաների վրա ձեռք բարձրացնելուց:

Ողջ ազգն է ցնցվել այս դաժան ոճրագործությունից: Իսկ մեր երկրի ղեկավարությո՞ւնը, իշխանություննե՞րը…

Ո՞ւր են «Ֆեյսբուքում» երկրիս թիվ մեկ «թշնամիների» դեմ ակտիվորեն պայքարող կարենավագյաններն ու արմենաշոտյանները` իրենց «ֆեյքեր-քիֆերով» հանդերձ: Ինչո՞ւ նրանց ծպտունն անգամ դուրս չի գալիս:

Եվ որ ամենակարևորն է` ո՞ւր է երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձը, ինչո՞ւ է նա իրեն այնպես պահում, կարծես թե իրականում ոչ մի լուրջ բան էլ չի պատահել, ու իր խոսքի կարիքը չկա: Իսկ միգուցե նա վերջապես հասկացե՞լ է, որ իր խոսքը զրոյական, կարելի է ասել՝ անգամ բացասական ազդեցություն և տպավորություն է թողնում քաղաքացիների վրա, և որոշել է մարդկանց ավելորդ անգամ չնյարդայնացնել: Միգուցե…

Կա Սերժ Սարգսյանի լռության ևս մեկ, ավելի հավանական տարբերակ: Իրականում Սերժ Սարգսյանն այնքան է կտրված իրականությունից, որ նրան Գյումրին կամ այլ նմանատիպ «մանր-մունր» հարցերը բացարձակ չեն հետաքրքրում: Այս մարդը պարզապես ցանկանում է ամեն գնով հասնել նրան, որ Սահմանադրությամբ իրավունք ստանա երկրում հավերժ իշխելու: Իսկ թե այդ ընթացքում երկիրը որտեղ կհայտնվի` ճգնաժամում, պատերազմում կամ ընդհանրապես կոչնչանա, այնքան էլ կարևոր չէ:

Սերժ Սարգսյանը նաև հույս ունի, որ հավերժ իշխելու համար կստանա ռուս «ցարի դաբռոն»: Բայց վերջին շրջանի իրադարձությունները ռուսների համար էլ բացեցին Սարգսյանի իրական դեմքը, ու նրանք հասկացան, որ նա այն մարդը չէ, ում հետ կարելի է կամ արժե աշխատել: Ի վերջո, ռուսների համար չափազանց մեծ շռայլություն է նրա պես հենարան ունենալ մեր պես կարևոր ստրատեգիական երկրում:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը