Կարծիք

18.01.2015 15:50


Առավել քան երբևէ արդիական է դառել Հայաստանում օր առաջ լեգիտիմ իշխանություն ունենալու հրամայականը

Առավել քան երբևէ արդիական է դառել Հայաստանում օր առաջ լեգիտիմ իշխանություն ունենալու հրամայականը

Սիրելի հայրենակիցներ,Հայաստանում,մասնավորապես Գյումրիում ծավալվող վերջին իրադարձությունները ծանր հետք են թողել մեզ բոլորիս վրա, քանզի դա միայն մեկ ընտանիքի դժբախտություն չէր, դա գոտկատեղից ներքև հարված էր մեզ բոլորիս,հայ հասարակությանը, Հայաստանի Հանրապետությանը: Եվ, թվում էր,որ գոնե այս պահին,երբ կա ընդհանուր վրդովմունք,համազգային ցասում, մեր իշխանությունները՝իրենց բազմաթիվ ձախողումներից հետո,ի վիճակի կլինեն վճռական խոսք ասել ու հրապարակային դատապարտելով ռուս զինծառայողի հանցագործությունը՝պահանջել և հետևողական լինել, որ ռուսական կողմը հանձնի նրան հայկական կողմին ու վերջինս պատիժը կրի Հայաստանի Հանրապետությունում: Սակայն,սեփական ժողովրդին անխնա կեղեքող, հարստահարող իշխանությունը գոնե այս դեպքում դեռևս չի կարողանում ինչ-որ չափով մեղմել ժողովրդի, մեղմ ասած, անվստահությունը իր նկատմամբ և իրապես պահանջատեր լինել մեր հասարակության արդար պահանջին:

Տականքը գտնվում է ռուսական ռազմաբազայում,և ըստ այդմ՝ ռուսական կողմի վերահսկողության տակ: Սիրելի հայրենակիցներ,մեզ համար այսօր առավել քան երբևէ արդիական է դառել Հայաստանում օր առաջ լեգիտիմ, սեփական ուժերին վստահ, ուժեղ իշխանության ալյևս անբեկանելի անհրաժեշտության հրամայականը: Մենք փոքր երկիր ենք, սակայն դա չի նշանակում, որ մեզ հետ կարելի է խոսել ճորտի լեզվով, սեփական իշխանության անողնաշարության պատճառով մենք ոչ կարողանում ենք լուծել երկրի ներքին խնդիրները՝այն է ահռելի չափերի հասնող արտագաղթ, գործազրկություն,աղքատություն, այլև երկիրը լուրջ ճգնաժամ է ապրում արտաքին քաղաքական ֆռոնտում, ինչը վկայեց վերոնշյալ չարաբաստիկ դեպքը: Մենք այլևս համբերելու տեղ չունենք, կարելի է լինել համբերատար, կարելի է ինչ-որ տեղ նաև փորձել հասկանալ իշխանություններին, բայց սեփական ժողովրդին ,պետականությանը ծաղր ու ծանակի ենթարկող իշխանությանը հանդուրժել այլևս չենք կարող ու թույլ էլ չենք տալու մոտակայում:
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը