Տնտեսական

01.01.2015 11:49


Այսօրվանից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

Այսօրվանից` հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը:

ՌԻԱ Նովոստի-ին հիշեցնում է, որ ԵՏՄ պայմանագրի մասնակից պետությունները պարտավորվել են երաշխավորել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումը, իրականացնել համաձայնեցված քաղաքականություն տնտեսության առաջանային նշանակության ոլորտներում:
Եվրասիական հանձնաժողովի շտաբ-բնակարանը կգտնվի Մոսկվայում, ֆինանսական կարգավորող կենտրոնը` Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը` Մինսկում: Բելառուսը ստացել է նաև 2015-ին ԵՏՄ-ն նախագահելու իրավունք:
ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիր Հայաստանը ստորագրել էր 2014 թ.-ի հոկտեմբերին: Փաստաթուղթը վավերացրել են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը:

Այս խորագրի վերջին նյութերը