Կարծիք

06.12.2014 11:12


«Սխալներ թույլ տալու հավանականությունը շատ ավելի փոքր է, քան նախկինում»

«Սխալներ թույլ տալու հավանականությունը շատ ավելի փոքր է, քան նախկինում»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կուսակցության խմբակցության պատգամավորների ու համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչներնի հետ: Ընդհանուր առմամբ, ակնհայտ է մեկ բան. թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հասարակ քաղաքացիները պատրաստակամությամբ լի են ու պատրաստ են մինչև վերջ պայքարելու:
Այսօրվա կշռադատված ու միասնական ընդդիմադիր պայքար տանելու փաստն ինքնին խոսում է այն մասին, որ սխալներ թույլ տալու հավանականությունը շատ փոքր է:
Պետք է հասկանալ, որ այսօր չկա ո՛չ իշխանության սեկտորում գտնվող մարդկանց ոչնչացնելու հարց, ո՛չ էլ իշխանության գալն ու պաշտոններ ստանալը որպես ինքնանպատակ դիտարկելու խնդիր. կա պարզապես սեփական կյանքը բարելավվելու ու պետության վախճանը կասեցնելու գերնպատակ, որին կարող ենք և պետք է հասնենք` օգտագործելով ցանկացած հնարավորություն:

Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը