Տնտեսական

01.12.2014 12:45


Նախաձեռնությունը կոչ է անում հետ կանչել «Մայրության նպաստի մասին» օրենքը

Նախաձեռնությունը կոչ է անում հետ կանչել «Մայրության նպաստի մասին» օրենքը

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Մայրության նպաստի մասին» օրենքը բավական խնդրահարույց է: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնել են Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները՝ նշելով, որ իրենք դեմ են «Մայրության նպաստի մասին» օրենքի վերանայված տարբերակին: Նախաձեռնությունը կոչ է անում հետ կանչել այդ օրենքը։

«Օրենքում «մայրության նպաստ» հասկացությունը և «ժամանակավոր անաշխատունակության համար տրվող նպաստները» նույնացվում են մեկ հասկացության տակ: Այնինչ, սրանք սահմանադրորեն երկու տարբեր հասկացություններ են, և չպետք է թույլ տալ, որ այդ օրենքն ընդունվի: Իհա՛րկե, շատ լավ է, որ ժամանակավոր անաշխատունակները նպաստ ստանան, բայց դա չպետք է նույնացվի մայրության նպաստի հետ: Բոլոր կանայք պետք է իրենց եկամուտների 100%-ի չափով փոխհատուցվեն, դա իրենց իրավունքն է»,-ասել է նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը