Կարծիք

01.12.2014 11:02


Արման Թաթոսյան

Արման Թաթոսյան

Անկեղծ ասած, կուսակցական գործունեության մեջ մի հատ զուտ հայաստանյան երանգ կա, որը տանել չեմ կարում: Երբ իշխող կուսակցության տարբեր տրամաչափի գործիքներ իրենց դնում են իրենց երազած տղերքի տեղը, մի բան էլ՝ որոշ անուղեղ, բայց քաչալ ու կյաժ մարդկանց փափուկ տեղերի նկատմամբ յուրահատուկ հակում ունեցող ջահելներին օգտագործելով ու կոռեկտության սահմանները անցնող գրառումներ պատվիրելով՝ փորձում են հասարակական կարծիք ձևավորել իրենց ընդդիմացողների ու արդարացիորեն քննադատողների մասին, վերջում էլ վերոնշյալ ջահելներին կոչ են անում դուխը չգցել ու ասելիք ունեցողներին հրավիրել Մելիք-Ադամյան փողոց՝ պարզաբանումներ ստանալու, այլ բան կարծես թե չի մնում: Փորձելով ազատել Ձեզ մշտական հակամարտության ականատեսը լինելու ակամա «պարտականությունից»՝ երեկ վերոնշյալ ջահելներից մեկին առաջարկեցինք հեռացնել գրառումը ու ներողություն խնդրել, որից հետո բանավեճը տեղափոխել քաղաքակիրթ հարթություն, որպեսզի ստիպված չլինենք ամեն մի ափռցփռ խոսացողին քացու տակ գցել ու ոստիկանության հետ գործ ունենալ: Ամեն դեպքում, սույն ջահելը, վստահ լինելով, որ իրենք անպատժելի են, իրենցից էլ բոլորը վախենում են, ժամը 8-ին հրավիրեց Մելիք-Ադամյան փողոց:
Առավոտը ժամը 8-ին 3 հոգով գնացինք Մելիք-Ադամյան, սպասեցինք մոտ 20 րոպե, բայց պարզվեց, որ նույնիսկ իրենց գրասենյակի մոտ սրանք վախենում են առերեսվել իրականությանը:
Քանի որ սրանք շատ խակ ու ջահել են, ասելիքս ավելի շատ ուղղում եմ իրանց ղեկավարներին: Զսպե՛ք ձեր լնգուլավազներին, տե՛ղ թողեք, որ վաղը, մյուս օր մարդկանց տեսնելուց չխուսափեք ու մայթը չփոխեք, որովհետև ոչ ձեր գրասենյակները, ոչ էլ պադավատները հավերժ չեն: Իսկ ջահելներին կոչ եմ անում մեկ-մեկ էլ մի քիչ տղավարի ու արժանապատիվ ապրել. հավատացե՛ք, ձեզ ավելի շատ կհարգեն, կուսակցությունը՝ կուսակցություն, բայց նախ մարդ ու տղա եղեք:
Վիդեոն էլ հատուկ ենք նկարել, որ չասեն՝ վախեցել, չենք գնացել:

Արման Թաթոսյան

Այս խորագրի վերջին նյութերը