Կարծիք

25.11.2014 14:17


Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքները

Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքները

Ինչպես երևում է, մեզ սպասվում է դրամի հերթական արժեզրկումը: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ կան լուրջ խնդիրներ դրամի հետ կապված, այլ դեպքում երեկ բորսայում մոտ 31,2 միլիոն դոլար չէր վաճառվի: Այս ամենը նման է 2009-ին գրանցված վիճակին, երբ Տիգրան Սարգսյանի օրոք, իբր, կայունությունը ապահովելու համար, պահուստային ֆոնդերից ծախսեց ավելի քան 700 միլիոն դոլար, բայց դա էլ չօգնեց, և վերջում մենք վերադարձանք դրամի լողացող կուրսին:

Իշխանություններն այս ամենը փորձում են բացատրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով, նավթի գնի անկման երևույթով և այլ խնդիրներով: Իհարկե, մենք աշխարհից կտրված չենք, և ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մեզ վրա նույնպես շատ լուրջ ազդեցություն են ունենում, սակայն հիմնական պատճառները պետք է փնտրել հենց Բաղրամյան 26-ում:

«Սաշիկիզմը», այն է` ամեն տեղ փայ մտնելը և մասնավոր սեփականության անձեռնմխելիության երաշխիքների բացակայությունը վաղ թե ուշ իրենց հետևանքները պետք է թողնեն: Ներդրումների աղետալի կրճատումը, դրամավարկային և հարկային քաղաքականությունը, որը բերեց հազարավոր ՓՄՁ-ների փակման, նույնպես իր ազդեցությունը վաղ թե ուշ պետք է ունենար: Արտագաղթը նույնպես չի նպաստում երկրում կապիտալի կուտակմանը և տնտեսա-ֆինանսական բարքերի ստեղծմանը:

Դրա համար պետք է այս իրավիճակում մեղադրել ոչ թե բանկերին, այլ ազնիվ լինել և ասել, որ այս ամենի պատճառը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն է: Հնարավոր չէ նաև, Սաշիկ ունենալով, տնտեսության բոլոր «սոկերը քամել», և դրա հետ մեկտեղ՝ հույս ունենալ, որ բնական մեծ պաշարներ չունեցող և պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի տնտեսությունը երկար կդիմանա այս ամենին:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը