Կարծիք

21.11.2014 12:17


«Ուորլիքի վկաները» և նրանց տերերը ինչպե՞ս կմեկնաբանեն ամերիկացի համանախագահի վերջին խոսքերը

«Ուորլիքի վկաները» և նրանց տերերը ինչպե՞ս կմեկնաբանեն ամերիկացի համանախագահի վերջին խոսքերը

Հերթական անգամ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով մեր կողմից ազատագրված շրջանների մասին, ասել է, թե «իրականում գոյություն չունեն նեյտրալ տարածքներ, այլ գոյություն ունեն ոչ ոքի կողմից չտնօրինվող տարածքներ»:

Բացատրեմ, որ իրականում սա նշանակում է, որ ամերիկացի համանախագահը ազատագրված տարածքներն ընկալում է որպես ադրբեջանական տարածքներ, և քանի որ այդ տարածքները գտնվում են հայերի հսկողության տակ, համարում է, թե դրանք «ոչ ոքի կողմից չեն վերահսկվում»: Հետևաբար, այդ տարածքները կտնօրինվեն և համապատասխան կարգավիճակ կստանան միայն այն բանից հետո, երբ կվերահսկվեն ազերիների կողմից:

Հետաքրքիր է՝ այս ամենը ո՞նց կմեկնաբանեն հայաստանյան «Ուորլիքի վկաները», ովքեր նույնիսկ փաստաթղթեր են ստորագրում, որ միանում են Ուորլիքի առաջարկներին և հայտարարություններին: Ինչպե՞ս սա կմեկնաբանեն ԱՄՆ-ի տեսակետը Ղարաբաղի մասով փառաբանողները, Արման Բաբաջանյանը, Աղասի Ենոքյանը, Դավիթ Շահնազարյանը, Արամ Զավենի Սարգսյանը: Հետաքրքիր է նաև, թե այս ամենը ինչպե՞ս կմեկնաբանի այս բոլոր դհոլների տերը, ով գտնվում է Բաղրամյան 26-ում: Նա նո՞ւյնպես միանում է Ուորլիքի խոսքերին, կիսո՞ւմ է նրա տեսակետները:

Իշխանափոխությունը մեր երկրում լիովին վերածվել է երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը ապահովելու միակ միջոցի:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը