Կարծիք

12.11.2014 14:26


Սերժ Սարգսյանը շատ է սիրում գրավիչ խոստումներ տալ, բայց քչերն է կատարում

Սերժ Սարգսյանը շատ է սիրում գրավիչ խոստումներ տալ, բայց քչերն է կատարում

Հոկտեմբերի 10-ի, մանավանդ՝ 24-ի համաժողովրդական հանրահավաքներից հետո Սերժ Սրագսյանը իսկապես զգացել է պահի ողջ լրջությունը: Նա հիմա պարզ տեսնում է, թե ինչ աղետալի վիճակի են հասցրել երկիրը ինքն ու իր շրջապատը` միայն սեփական գրպանի ու աթոռի համար պայքարելով:
Այս ամենը շատ լավ գիտակցելով` Սերժ Սարգսյանը օրեր առաջ հարցազրույց տվեց ու ընդդիմադիր ուժերին «մեսիջ» ուղարկեց՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ զիջումների՝ սկսելով ընդդիմության 12–կետանոց պահանջների կատարման հնարավորության մասին խոսելուց:
Սա, միանշանակ, դրական քայլ է, քանի որ երկրում իրավիճակ փոխելն ու ընդհանրապես անցնցում իշխանափոխությունը շատ դրական կլինեն թե՛ անձամբ Սերժ Սարգսյանի, թե՛ ընդդիմության և թե՛, ամենակարևորը, ժողովրդի համար, քանզի ուկրաինական մայդանի օրինակով կարելի է արդեն ենթադրել, թե հակառակ պարագայում մեզ ինչ է սպասվում:
Պետք է, սակայն, շեշտել, որ Սերժ Սարգսյանը սիրում է միշտ գրավիչ խոստումներ տալ երկրի և ժողովրդի «պայծառ» և «ապահով» ապագայի մասին, բայց, ինչպես իրականությունն է ցույց տալիս, նրա խոստումներից շատ քչերն են իրականություն դառնում: Սա, սակայն, չի նշանակում, որ նրան պետք չի մի վերջին հնարավորությունը տալ. գուցե իրականում մարդը հավատացել և փոխվե՞լ է։
Իսկ եթե լուրջ` թե ինչքանով են իրատեսական Սերժ Սրագսյանի այս անգամվա խոստումները, կերևա շատ շուտով, քանի որ դրանց իրագործումը Սարգսյանը երկար հետաձգել ուղղակի չի կարողանա:

Արմինե Ամիրյան

Այս խորագրի վերջին նյութերը