Լրահոս

08.11.2014 10:30


Օբաման Իրաք կուղղի ևս 1.5 հազար զինծառայող

Օբաման Իրաք կուղղի ևս 1.5 հազար զինծառայող

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Իրաք ևս 1.5 հազար ամերիկացի զինծառայող ուղարկելու որոշմանը։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տունը։
Նրանք հստակեցրել են, որ գործուղման ուղարկված զինծառայողները «ռազմական դերակատարություն չեն ունենալու»։ Նրանց խնդիրը կդառնա իրաքյան զինված ուժերին և քուրդ աշխարհազորայիններին վարժեցնելը և խորհրդակցություն անցկացնելը։ Դա տեղի է ունենալու Բաղդադի և Էրբիլ քաղաքների մոտ, որը հանդիսանում է Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Սպիտակ տան բյուջետակին կառավարման վարչությունը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսից կխնդրի 5,6 մլրդ դոլար հատկացնել «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը