Լրահոս

08.11.2014 09:58


Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրատությունը նոյեմբերի 10-ին

Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրատությունը նոյեմբերի 10-ին
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Ֆարո/Լուլե քաղաքում հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 10-ից 12-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական ծրագիրը: Նոյեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում: Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում: Նոյեմբերի 12-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով կմեկնի Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաք:

Այս խորագրի վերջին նյութերը