Լրահոս

08.11.2014 09:53


Ռոբին Ուիլյամսի ինքնասպանության վարկածը պաշտոնապես հաստատվել է

Ռոբին Ուիլյամսի ինքնասպանության վարկածը պաշտոնապես հաստատվել է

«Associated Press»-ի փոխանցմամբ՝ դատաբժշկական փորձաքննությունը պաշտոնապես հաստատել է ամերիկացի հայտնի դերասան, «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» հնգակի դափնեկիր Ռոբին Ուիլյամսի ինքնասպան լինելու վարկածը։ Ըստ փորձագետների՝ ինքնասպանության պահին Ուիլյամսի օրգանիզմում ալկոհոլ կամ թմրանյութ չի եղել:

Հիշեցնենք, որ 63-ամյա դերասանին Կալիֆոռնիայի իր տանը գտել են խեղդամահ եղած: Դերասանի կինը՝ Սյուզեն Շնայդերը, հայտնել էր, որ Ուիլյամսը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, ինչը նրան հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ է գցել: Այդ ծանր փաստի հետ դերասանը չկարողացավ համակերպվել։

Այս խորագրի վերջին նյութերը