Կարծիք

07.11.2014 11:32


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Ինչպես գիտեք, երեկ կայացավ ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի նիստը, որտեղ որոշում կայացվեց մոտակա օրերի ընթացքում ողջ Հայաստանի տարածքով մեկ ստեղծել համաժողովրդական շարժման գրասենյակներ: Սա ԲՀԿ-ի պատմության մեջ ամենաճիշտ և կշռադատված որոշումներից մեկն է, որը նույն շարքի մեջ է, ինչ, օրինակ, կոալիցիա չմտնելը:

Շտաբներն անհրաժեշտ են ժողովրդական դժգոհությանը «միս ու արյուն» տալու համար, մարդկանց վճռականությանը ծանոթանալու համար: Մարզերում տեղակայված շտաբները հիանալի միջոց են տեղերում վախի մթոնոլորտը կոտրելու համար, քանզի, լինենք անկեղծ, տեղերում դեռևս լուրջ է ՀՀԿ-ի ազդեցությունը. հենց դրա դեմ պայքարելու համար էլ պետք են շտաբները: Դրանք նաև թույլ կտան բոլորի համար դոմինանտային գաղափար դարձնել իշխանափոխության կոնցեպտը:

Գիտեք, կան տեսակետներ, որ պետք էր միանգամից գնալ ռադիկալ քայլերի՝ միտինգների, նստացույցերի ու վերջում «կառավարական շենքերը» Բուրկինա Ֆասոյի օրինակով գրավել: Այս տեսակետը սխալ է, որովհետև նման քայլերն այսօր ձեռնարկելուց ընդդիմությունն իշխանություններին լեգիտիմ շանս կտար՝ բռնի ուժով սպանելու շարժումը:

Շատ գովելի է, որ ԲՀԿ-ում սա հասկացել են, ու գնացել են թեկուզ և ավելի երկար, սակայն ավելի կշռադատված, ավելի ռացիոնալ ճանապարհով, որը թույլ կտա անցնցում իշխանափոխություն իրականացնել:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը