Լրահոս

04.11.2014 15:24


ՕՀՎ հատուկ միջոցառումների բաժնի կողմից կանխվել է հայտնի ապրանքանիշերի խմորեղենի կեղծման դեպք

ՕՀՎ հատուկ միջոցառումների բաժնի կողմից կանխվել է հայտնի ապրանքանիշերի խմորեղենի կեղծման դեպք

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցողների նկատմամբ: Այդ միջոցառումների շրջանակում վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցների կողմից օրերս ուշագրավ դեպք է բացահայտվել. իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր Արամայիս Սիմոնյանն իր կողմից արտադրված խմորեղենն առևտրի կետերում իրացնելիս կատարել է խոշոր կեղծիքներ և խախտումներ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա խմորեղենի տեսականին խանութներին բաժանել է տեղական այլ արտադրողների անվան տակ, մասնավորապես «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ», «ՇԱՆԹ» և «ՍՈՒՓՐԱ» խմորեղենի համար նախատեսված տուփերով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է նաև, որ անհատ ձեռնարկատերը խանութներին չի ներկայացրել հաշիվ-ապրանքագրեր և ՀԴՄ կտրոններ, այդպիսով ոչ միայն կեղծելով արտադրանքն, այլև` փորձելով թաքցնել իրական շրջանառության ծավալները: Դեպքի առթիվ Արամայիս Սիմոնյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը