Լրահոս

03.11.2014 15:56


Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսեանը

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Վահան  եպիսկոպոս  Հովհաննիսեանը

Նոյեմբերի 1-ին Փարիզի Ս. Յովհաննէս Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու սրահում գումարուած Ֆրանսիայի հայոց թեմի Թեմական պատգամաւորական ժողովում կատարուեց նոր թեմակալ առաջնորդի ընտրութիւնը:

Առաջադրուած թեկնածուների եռանուն ցանկից յիսունչորս թեմական պատգամաւորներից ներկայ քառասունչորսը քուէների մեծամասնութեամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ ընտրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընտրութեան արդիւնքների հաստատումից յետոյ Վահան Սրբազանը կստանձնի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Այս խորագրի վերջին նյութերը