Լրահոս

27.11.2010 11:24


ԵԱՀԿ համանախագահ. «Մենք պետք է արդյունքների չսպասենք Աստանայի հանդիպումից»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրադկեն Երևանում կայացած հանդիպումներից հետո կրկին ժամանել են Բաքու։ Երևանում նրանք պատմել են Ադրբեջանում կայացած հանդիպումների արդյունքների մասին, իսկ Բաքվում էլ այսօր կներկայացնեն հայկական ղեկավարության հետ հանդիպումների արդյունքները։

-Կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն ԵԱՀԿ գագաթնաժողովին։ Մենք պետք է արդյունքների չսպասենք Աստանայի հանդիպումից։ Դեռևս քննարկվում է հանդիպման ձևաչափը, այն պարզ կլինի գագաթնաժողովի նախաշեմին,-ասել է Իգոր Պոպովը։

Այս խորագրի վերջին նյութերը