ԱԺ այսօրվա ճեպազրույցներին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, գնահատելով անցած քառօրյան, ընդգծել է, որ իշխանությունը դիմել էր մանր խորամանկության, և ոչիշխանական «եռյակի» արտահերթ հարցը չքննարկելու համար օրակարգ էր բերել անհետաձգելի ճանաչված օրենսդրական փաթեթ։
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ Հայաստանում կառավարման ճգնաժամի և Ընտրական օրենսգրքի հետ կապված նախագծերը քննարկելու համար «եռյակը» կարող է նաև արտահերթ նիստ հրավիրել։
–Բայց ունենք նաև ավանդույթ, որ անհրաժեշտ ստորագրություններն ապահովել ենք, արտահերթ նիստը հրավիրել են, բայց մեծամասնությունը չի եկել և ձախողել է այն,–ասել է Ռ. Հակոբյանը։
Ինչ վերաբերում է այսօր Ազատության հրապարակում հրավիրված համապետական հանրահավաքին, Ռ. Հակոբյանը նշել է, որ շարժման հիմնական նպատակն իշխանափոխությունն է։
–Ընդհանուր գծերով՝ «ճանապարհային քարտեզը» ճշտված է։ Դրված է իշխանափոխության հարց, և մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արդյունքի վրա, քան լոզունգների։ Մենք տեսել ենք մեր քաղաքական մշակույթում, երբ գերի են ընկել լոզունգներին, և պարտվել են։ Միասնական օրակարգն այն է, որ «եռյակը» գնում է իշխանափոխության։ Որևէ խոսք իր արժեքը կորցրել է. իսկապես, պետք է արդեն գնալ գործողությունների, և հույս ունենք, որ այսօրվա հանրահավաքը չի լինի գեղեցիկ կարգախոսների հանրահավաք,–ավելացրել է Ռ. Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ շատ ավելի սահուն կլինեն արմատական փոփոխությունները, եթե իշխանություններն իրե՛նք նախաձեռնեն, և նույնիսկ ուղիղ եթերում նստեն և բաց քննարկեն ու գտնեն երկիրն այս իրավիճակից դուրս հանելու դեղատոմսը։
–Եթե ո՛չ, ուրեմն առանց իշխանությա՛ն դա պետք է անել,–շեշտել է Ռ. Հակոբյանը։
Ռ. Հակոբյան. «Դրված է իշխանափոխության հարց»

7or.am