Կարծիք

15.10.2014 14:55


«Այդ երբվանի՞ց է զվարճալի դարձել ժողովրդի կողքին կանգնած լինելը»

«Այդ երբվանի՞ց է զվարճալի դարձել ժողովրդի կողքին կանգնած լինելը»

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ցույց տվեց, որ ոմանց վախն այլևս բռնած է

Հոկտմեբերի 10-ի հանրահավաքին Գագիկ Ծառուկյանը ընդամենը 2 րոպեանոց ելույթ ունեցավ, և հայտարարեց որ հպարտ է, որ ժողովրդի կողքին կանգնած է, և ահա ամբողջ իշխանական քարոզչամեքենան լծված է ընդհամենը երկու րոպեանոց ելույթը վարկաբեկելու գործին, ընդ որում, այնքան էժան և ցածրորակ մեթոդներով, որ առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ այնտեղ սպառվել են ելույթին իրապես, բովանդակային հակադարձելու բոլոր ռեսուրսները և ստիպված են վիդեոներ մոնտաժելու գործին անցնել:

Ինչ խոսք, իշխանությունների իրավիճակը իսկապես բավականին խղճալի է, քանի որ եթե նրանք իսկական ցայտնոտի մեջ են հայտնվել Ծառուկյանի ընդամենը մեկ արտահայտությունից, ապա ի՞նչ է կատարվելու նրանց հետ, երբ հաջորդ հանրահավաքին Ծառուկյանը հանդես գա ելույթով: Դրանից հետո նրանք երևի կկորցնեն քունն ու հանգիստը, չի բացառվում նաև տեխնիկական հնարքների միջոցով էլ այլևս հնրավոր չլինի էժանագին գործեր անելը: Խղճալի է:

Բայց ես նաև զարմանում եմ այն քոմենթչիների վրա, ովքեր, գիտակցաբար թե անգիտակցաբար, ջուր են լցնում իշխանության ջրաղացին: Իրենց է, որ ուզում ես հարց տալ՝ այդ երբվանի՞ց է զվարճալի դարձել ժողովրդի կողքին կանգնած լինելը…ՈՒ նրանց է, որ ուզում ես ասես, դե եթե էդպես է, ուրեմն եկեք հենց այս օրվանից զվարճանանք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի, արտագաղթի ցուցանիշների վրա…

Այն, որ իրականությունից կտրված իշխանությունները հերթական անգամ չեն հասկանում, որ հանրահավաքը փնովելու փոխարեն ավելի լավ է մտածեն այն մասին, որ հենց իրենք են ստեղծել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել են ու հենց իրենք են դրա գլխավոր մեղավորը, այսինքն՝ իրենք քաղում են իրենց գործունեության, ավելի ճիշտ, անգործության պտուղներըը. դա փաստ է: Ինչպես նաև փաստ է, որ ժողովրդի կողքին կանգնած լինելը իսկապաես հպարտանալու առիթ ա, ու հետաքրքիր ա, թե համացանցով քոմենթչիներից ու ստատուսագիրներից քանիսը իսկապես համարձակություն կունենաին մի օր նման բազմաքանակ ժողովրդի կողքին կանգնելու ու հայտատարելու, որ հպարտ են դրա համար: Հավանաբար ոչ ոք, քանի որ նրանց գործը միայն ժողովրդին նեցուկ կանգնողներին փնովելն ու սևացնելն է, դրանում է նրանց բուն կոչումն ու էությունը:

Իսկապես կարելի է խղճալ մի քանի կոպեկով ստատուսագիրների ու քոմենթչիներին, որովհետև առաջիկայում, հոկտեմբերի 24-ից հետո, նրանց սպասվում են ծանր ու դաժան օրեր: Առաջին հայացքից միայն թվացող նրանց հրճվանքը իրականում ծանր օրերն ու տանջանքը քողարկելու միջոց են:

Ինչևէ, հոկտմեբերի 10-ի հանրահավաքը ցույց տվեց, որ նրանց վախն այլևս բռնած է…

Politik Man-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը