Կարծիք

15.10.2014 11:45


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Նիկոլի «Սերժական պայմանագիրը»

«Եռյակի» հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մի ուրիշ ձևի ակտիվացրեց Բաղրամյան 26-ի ենթակայության տակ սեզոնային աշխատանքով զբաղվող որոշ գործիչների: Այո՛, սեզոնային, քանի որ նրանց ձայնը չի լսվում, ոչինչ չեն անում, միայն սրան–նրան դոզավորված քննադատում են առիթից առիթ, բայց հենց մեկը հասարակական լայն զանգվածներին փողոց է հանում ու սպառնում Սերժ Սարգսյանի իշխանությանը, արդեն նրանց դեմ խոսելու սեզոնը հայտարարվում է բացված:

Ժամանակին Նիկոլը գնում էր, Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակության ու նրա ղեկավարած շարժման հաշվին հավաքված բազմահազարանոց ցույցի առաջ ճղճղան ձայնով ելույթ էր ունենում, խոսքն էլ սկսում. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ» արտահայտությամբ: Հիմա, երբ նրան չեն թողնում, որ գնա ուրիշի սեղանին թամադություն անի, քանի որ «տակից» ուրիշի սեղանին մատուցող է աշխատում, արդեն կողքից վայրահաչում է իր նախկին գործընկերների վրա: Այն գործընկերների, որոնց շնորհիվ պատգամավոր դարձավ, իսկ մինչ այդ էլ բանտից դուրս եկավ:

Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը: Թե «եռյակն» ավելի ռադիկալ կոչեր չի հնչեցնում ու դրանք կյանքի կոչում: Կոպիտ ասած՝ պիտի գնան ու Սերժ Սարգսյանի գլուխը ջարդեն: Եթե չեն անում, ուրեմն ուզում են պայմանավորվել Ազատիչի հետ իշխանությունը հանձնելու հարցում, իսկ դա նիկոլենց «Քաղաքացիական պայմանագրի» համար անընդունելի է:

Մեզ մնում է մի քանի արձանագրումներ անել այս ամենից հետո.
1. Նիկո՛լ, քո համախոհների հետ ինչո՞ւ չեք հավաքում ժողովրդին ու առաջնորդում Ազատիչի գլուխը ջարդելու: Պատասխան՝ չի կարող այդքան մարդ հավաքել, քանի որ Բաղրամյան 26–ն ինքն իր դեմ ժողովուրդ չի հավաքի:
2. Եթե «եռյակի» իշխանափոխության ծրագիրը հասարակության կողմից մերժվի, կնշանակի՝ Սերժ Սարգսյանը մնում է: Ու այն դեպքում, երբ հայտարարում ես, թե չես կարող իշխանափոխություն անել, բայց ուրիշի արածին էլ դեմ ես, ապա ծառայում ես Սերժ Սարգսյանի աթոռը պահելուն: Իսկ սա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» մի կողմում քաղաքացի Նիկոլն է ու իր փոքրաթիվ խմբակը, մյուս կողմում՝ Բաղրամյան 26-ի ներկայացուցիչ, Նիկոլի «կուրատոր», քաղաքացի Այսինչը: Այլ կերպ ասած՝ Նիկոլը «Սերժական պայմանագիր» է կնքել, այլ ոչ թե քաղաքացիական։

Կհավատայինք, որ Նիկոլն ուղղակի ամբիցիոզ երիտասարդ գործիչ է, ու այն, ինչ անում է, անում է թեկուզ սխալ, բայց սկզբունքից ելնելով: Բայց մի բան ենք մոռանում՝ Հայաստանը ծովից ծով չի, ու լավ գիտենք, թե ով ինչով է զբաղվում այս մի բուռ երկրում:

Մնում է Նիկոլին ասել՝ ա՛յ հպարտ քաղաքացիների ծոցից ելած անարժան զավակ, որ Սերժին աթոռից գցեն, ի՞նչ ես անելու: Վայ թե հոժարակամ գնաս մտնես բանտ, որպեսզի ժողովուրդն ինքնադատաստանի չենթարկի:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1486014311670351&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը