Կարծիք

14.10.2014 13:39


«Շատ լավ է, որ Բաղրամյան 26-ը որոշեց բացահայտել իր բոլոր հաճախորդներին»

«Շատ լավ է, որ Բաղրամյան 26-ը որոշեց բացահայտել իր բոլոր հաճախորդներին»

Մարդն էնպիսի էակ է, որ սեփական ռեսուրսները ծախսում է միայն խիստ անհրաժեշտության պարագայում, երբ գիտի, որ ռեսուրսների ծախսն ավելի մեծ օգուտ կբերի սեփական նպատակին հասնելու համար, քան էդ ռեսուրսները չօգտագործելը:

«Եռյակի» կողմից հոկտեմբեի 10-ին անցկացված հանրահավաքից հետո Բաղրամյան 26-ն իր բոլոր ռեսուրսներն ուղղել է «եռյակի» դեմ: Օր ու ցերեկ լույս չտեսնելով՝ նախագահականի պատվերով աշխատող «ֆեյքերը», կամավոր ակտիվիստները, արտահաստիքային լրատվամիջոցներն ինչ-որ անբովանդակ «լավաշներ» են գրում: Մարազմը հասել է էն աստիճանի, որ իրենց ընդդիմադիր (բայց իրականում՝ լավ էլ սերժամետ) հռչակող անձինք մեղադրում են «եռյակին» էն բանի մեջ, որ վերջիններս չեն ցանկանում արյունով լցնել փողոցները, այլ հնարավորություն են տալիս Սերժ Սարգսյանին խաղաղ ճանապարհով հանձնելու իշխանությունը:

Գործը հասել է էն բանին, որ որոշ անձինք ինչ-որ նոր «դաշինքներ» են ստեղծում և իշխանափոխություն պահանջում, բայց նույնիսկ չեն կարողանում պատասխանել էն հարցին, թե ինչ են պատրաստվում անել իշխանափոխության համար, էլ չեմ ասում էն բանի մասին, որ չգիտեն էլ, թե երբ են միտինգ անցկացնելու: Այսինքն, գործը սահմանափակվում է միայն դատարկ խոսակցություններով և բուռն գործունեության իմիտացիայով, որպեսզի շեղեն մարդկանց ուշադրությունն իրական՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ ուղղված գործընթացներից (հիշեցնեմ, որ նույն էդ դաշինքի հիմնադիրներից մեկն ընդամենը հաշված ամիսներ առաջ առաջարկում էր կիսաֆանտաստիկ այլընտրանքային երդմնակալության նախագիծը, սակայն խոսակցություններից հեռու գործն էդպես էլ չշարժվեց):

Էնպես որ, շատ լավ է, որ Բաղրամյան 26-ը որոշեց բացահայտել իր բոլոր հաճախորդներին, որոնք նույնպես ռեսուրս են ներկայացնում: Դա շատ լավ է, քանի որ նշանակում է, որ «եռյակի» քայլերը շատ ճիշտ են, և իսկապես վախեցրել են Բաղրամյան 26-ի տիրակալին, և նա արդեն ռեսուրսներ չի խնայում, որպեսզի մնա իշխանական աթոռին:
Շարունակե՛ք նույն ոգով, հարգելի՛ հաճախորդներ ջան. էսպես մենք տեսնում ենք, թե ով ով է էս երկրում, և թե որքանով են արդյունավետ «եռյակի» քայլերը:
Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը