Կարծիք

13.10.2014 21:21


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Հոկտեմբերի 24–ը՝ իշխանափոխության գործընթացի մեկնարկ

Այսօր հայտարարվեց «եռյակի» հաջորդ հանրահավաքի օրը՝ հոկտեմբերի 24: Ասել, որ նախորդ անգամ մասնակիցների մեջ հիասթափվողներ չեղան, երբ իմացան, որ այդ օրը չի հայտարարվելու շուրջօրյա հանրավաքային ռեժիմի անցնելու կամ էլ իշխանափոխության գործընթաց սկսելու մասին, անազնիվ կլինի մեր հասարակության հանդեպ: Եվ դա զարմանալի չէ, երբ մարդիկ օր առաջ, ավելի ճիշտ՝ վայրկյան առաջ, ցանկանում են այս իշխանություններին հեռացնել, ամենակարճ ժամկետն էլ նրանց համար հիասթափեցնող է, եթե դա տեղի չի ունենում հենց հիմա: Բայց, միևնույն ժամանակ, մեր հասարակությունը որքան էլ անհանդուրժող է անարդարությունների հանդեպ, նույնքան էլ կարողանում է իր մեջ ուժ գտնել ու համբերատար սպասել առաջնորդների քայլերին: Ու մեր ժողովրդի նման կեցվածքն այնքան թանկ արժե, որ նրանց ոչ մի պարագայում չի կարելի հիասթափեցնել, այլապես ուղղակի չեն ներում իրենց առաջնորդներին, քանի որ նվիրվում են նրանց անմնացորդ ու վստահում, ասես երբեք խաբված չեն եղել:

Հոկտեմբերի 24-ին ակնկալում եմ, որպեսզի հենց ԲՀԿ առաջնորդի ծրագրային ելույթով ազդարարվի իշխանափոխության գործընթացի սկիզբը, ինչի պարագայում շատ կարճ ժամանակում հանրահավաքի մասնակիցների պակաս չենք ունենա Ազատության հրապարակում, որը լիովին բավարար կլինի իշխանություններից հրաժարական պահանջելու, իսկ չհամաձայնվելու դեպքում՝ նրանց հրաժարական պարտադրելու համար:

Պարզ է, որ խնդիրները մեկ օրում չեն լուծվելու, բայց իշխանափոխության գործընթացի սկիզբ պետք է համարել հոկտեմբերի 24–ը։ Հատկապես որ և՛ քաղաքական ուժերը, և՛ հանրությունը պատրաստ են պայքարի։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1485286228409826&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը