Կարծիք

11.10.2014 15:04


«Կարդում եմ իշխանական քարոզչամիջոցները ու ապշում»

«Կարդում եմ իշխանական քարոզչամիջոցները ու ապշում»

Կարդում եմ իշխանական քարոզչամիջոցները ու ապշում, թե ոնց ա նույն դարակազմիկ մուտիտը՝ անունով տարբեր, կառավարման կենտրոնով՝ նույն քարոզչամիջոցներում սավառնում (իբր տարբեր վերլուծագանգերի ուղեղում փայլատակած միտք): Սա էլ դեռ հերիք չի, մի հատ էլ նույն քարոզչամիջոցը նույն մուտիտը մի տասը «վերլուծության» նյութ ա սարքում՝ հավանաբար առաջնորդվելով «հազար անգամ կրկնված սուտը ճշմարտություն ա դառնում» տրամաբանությամբ:

Դատե՛ք ինքներդ

lragir.am 10.10.2014 , 18:59

«Այսպիսով, Հայաստանում ոչիշխանական ուժերի համապետական հանրահավաքից մոտ մեկ ժամ առաջ Եվրասիական միության երկրների նախագահները Սերժ Սարգսյանի հետ միասին հասցրեցին ստորագրել Եվրասիական միության պայմանագիրը...»

168.am 11.10.2014 00:01

Երեկ, գրեթե այն ժամին, երբ Մինսկում նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, Երևանի Ազատության հրապարակում հայրենասիրական երաժշտություն էր հնչում: Թվում էր, թե երաժշտությունը չէր կարող կապ ունենալ Մինսկում ստորագրված փաստաթղթի հետ, բայց դրանից քիչ անց մեկնարկած եռյակ/քառյակի հանրահավաքը ցույց տվեց, որ Ազատության հրապարակը, ըստ էության, տոնում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:

1in.am 10.11.2014 14:06

Հայաստանի անդամակցության այս պայմանագրի ստորագրումից մի քանի րոպե հետո Հայաստանի Ազատության հրապարակում մեկնարկեց, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի հանրահավաքը, որի ընթացքում ոչ միայն կես բառ անգամ չարտաբերվեց Հայաստանի ինքնիշխանության հանձնումը միասնաբար դատապարտելու և մերժելու մասով:

_______

Ինչպես տեսնում եք, երեք հոդվածներում էլ համարյա տառացիորեն կրկնվում ա նույն դարակազմիկ միտքը՝ նույն շեշտադրումներով, նույն բառերով: Հասկանալի ա, չէ՞, որ միտքը ծնվում ա նույն կենտրոնում, հետո տիրաժավորվում ա տարբեր քարոզչամիջոցներով: Փաստ ա, չէ՞, որ էս քարոզչամիջոցները իշխանության վերահսկողության տակ են: Դե հիմա ասեք, խնդրեմ, եթե ես ենթադրեմ, որ ֆեյսբուքում նույն էս աշխարհացունց միտքը տիրաժավորողները հենց նույն կենտրոնից են ղեկավարվում կամ նույն կենտրոնի ազդեցության տակ են ու կամա թե ակամա ռեժիմի քարոզչությունն են իրականացնում, ինչ-որ մեկին իմ ենթադրությամբ վիրավորած կլինե՞մ։

Արթուր Միանսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը