Երվանդ Բոզոյան. Իշխանափոխությունը լեզվով կամ ճառով չի լինում
Երեկ «եռյակի» հանրահավաքի ժամանակ, երբ ժողովուրդը գոռում էր՝ «հիմա, հիմա», Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորեց շարժվել «եռյակի» գծած ուղով: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, պատասխանելով NewsBook-ի հարցին՝ «Ի՞նչ եք կարծում՝ ժողովրդի պահանջին չհետևելը վճռականության պակա՞ս էր, թե՞ իշխանություններին ևս մի քանի օր ժամանակ տալու հնարավորություն», ասաց. «Խնդիրը ոչ ժամանակ տալու, ոչ էլ վճռականության պակասն է, պարզապես ցանկացած պրոցես պահանջում է որոշակի կառավարում: Հասկանալի է, որ պրոցեսն, ըստ էության, պահաջում է լուրջ մակարդակի հաշվարկների և քայլերի հերթականություն, ու Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունն ուղղված էր հենց այդ խնդրին: Այսինքն, ըստ էության, հանրահավաքն այն պրոցեսը չէ, որի ժամանակ պետք է որոշվի, թե ինչ անեն. սա պրոցես է, միջոց, որի գլխավոր նպատակն այն է, որ հասնեն ամբողջական իշխանափոխության: Հասկանալի է, որ իշխանափոխությունը լեզվով կամ ճառով չի լինում. դա հենց պրոցեսն է, և ճիշտ, գրագետ քայլերի արդյունքում կարելի է հասնել հաջողության»։

Նյութի աղբյուրը` Newsbook.am