Կարծիք

09.10.2014 10:51


ԲՀԿ–ական պատգամավոր. «Եկել է որակական փոփոխություններ անելու ժամանակը»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Եկել է որակական փոփոխություններ անելու ժամանակը»

Եկել է որակական փոփոխություններ անելու ժամանակը, քանի որ Հայաստանն իր 23–ամյա անկախության ամենավատ ժամանակաշրջանն է ապրում: Ավելի քան ակնհայտ է Հայաստանի բոլոր մարզերի ու մայրաքաղաքի բնակիչների դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ: Երկիրն այսօր, բառի բուն իմաստով, ընկել է հարկերի, վարկերի ու պարտքերի տակ, իսկ, այսպես կոչված, ծրագրային բարեփոխումներն ուղղված են ոչ թե ժողովրդի բարեկեցությանը, այլ միմիայն իշխանության դիրքերի ամրապնդմանն ու վերարտադրման, խրախճանքի շարունակման նպատակին:
Եկել է երկրի ողնաշարը ուղղելու, երկրի քաղաքացու նկատմամբ անտարբեր ու արհամարհական կեցվածքը կոտրելու ու նույն քաղաքացու բարեկեցությանն ուղղված արմատական ռեֆորմներ անելու ժամանակը: Այսօր, առավել քան երբևէ, դա իրատեսական է, որի մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից: Հավատում եմ, որ մեր միասնության շնորհիվ շատ շուտով գալու է Հայաստանի քաղաքացու՝ արժանապատիվ կյանքով ապրելու ժամանակը: Ինչպես ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյն է ձևակերպել՝ աշխարհի բոլոր մեծ գործերը ծնվում են հավատից: Ուրեմն բոլորս, Հայաստանի ապագայի նկատմամբ ունեցած մեծ հավատով՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18-ին, Ազատության հրապարակից սկսում ենք Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքների ու ազատության իրացման գործընթացը:

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը