Կարծիք

08.10.2014 16:16


Միայն կես տարվա ընթացքում արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի

Միայն կես տարվա ընթացքում արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի

Երկրում առաջնային խնդիրներից մեկը դարձել է արտագաղթի թեման, որի ճիշտ և խորքային ընկալման կարևորությունը դժվար է գերագնահատել: Վերլուծելով արտագաղթի նման ահագնացնող տեմպերը՝ կարելի է ասել, որ սա արդեն երևույթ չէ. սա արդեն ազգային անվտանգության հարց է դարձել և ծառացել երկրի վրա։ Միշտ էլ եղել է արտագաղթ, բայց ներկայիս ստեղծված իրավիճակն ուղակի դուրս է մարդկային երևակայության սահմաններից։

Արտագաղթի կարևորագույն պատճառներից մեկը մեր երկրում բացակայող կայացած համակարգն է, որի արդյունքում մարդու գործոնն ուռճացվում է։ Հասարակության մի մասը Հայաստանը լքում է երկրում տեղ գտած բացահայտ անարդարությունների, հաճախակի հանդիպող ակնհայտ անօրինականությունների պատճառով։ Այնպես որ, արտագաղթը կապել երկրում աշխատատեղերի բացակայության և սոցիալ–տնտեսական վատ վիճակի հետ ուղակի անէական է, քանզի կան այլ դրդապատճառներ, որոնք հապշտապ խորքային քննարկման և լուծման կարիք են զգում. հակառակ դեպքում այս տեմպերով և նմանօրինակ անգործության մատնելով վերոնշյալ ֆակտորները՝ ուղղակիորեն դատապարտված կլինենք կործանման։

Ներկայացնեմ այս տարվա ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները՝ կապված արտագաղթի հետ։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել` 580 հազար 548 ՀՀ քաղաքացի: Ասել է թե` միայն կես տարվա ընթացքում արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի:

Ի՞նչ է ստացվում՝ նման տեմպերով շարունակելու դեպքում, նման իրավիճակը ՀՀ-ում պահպանելու դեպքում երկու տարի հետո ՀՀ-ում այլևս մարդ չի մնա։ Սա իրոք լրջագույն խնդիր է, որը լուծման կարիք ունի, հարգելի՛ իշխանավորներ։

Politik Man–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը